Image default
Հասարակություն

4 Հաճույք-կյանքի 21 տարի

Եթե դուք սիրում եք ծխել, խմել, համբուրգերներ ուտել և ամբողջ օրն անցկացնել բազմոցի վրա, ապա այդպիսի ապրելակերպը կարող է քչացնել ձեր կյանքի տևողությունը 12 տարով: Այդ 4 հաճույքների (ծխախոտ, ալկոհոլ, անառողջ սնունդ և սակավաշարժություն) համատեղման ազդեցությունը կյանքի տևողության վրա հաշվարկել են նորվեգացի գիտնականները:
20 տարվա ընթացքում նրանք հետևում էին թե ինչպես էին ապրում 5000 հասուն բրիտանացիներ: Այդ մարդկանցից 314-ը բոլոր 4 վատ սովորություններն էլ ունեին. ամբողջ օրը ծխում էին, խմում (տղամարդիկ օրական երեք բաժակ ալկոհոլ էին օգտագործում, իսկ կանայք 2), չէին զբաղվում սպորտով և առավելագույնը 3 անգամ օրական իրենց սննդակարգում օգտագործում էին միրգ կամ բանջարեղեն: Գիտնականները այդ մարդկանց բաժանեցին մի քանի խմբի.
ա) նրանք,ովքեր երբեք չեն ծխել, կամ էլ վերջ են տվել դրան
բ) նրանք, ովքեր երբեք ալկոհոլ չեն օգտագործել
գ) կանայք, ովքեր օրական 2 բաժակից քիչ էին ալկոհոլ օգտագործում և տղամարդիկ, ովքեր 3 բաժակից քիչ էին օգտագործում
դ) նրանք, ովքեր նվազագույնը օրական 2 ժամ տրամադրում էին սպորտին
ե) նրանք, ովքեր նվազագույնը օրական 3 անգամ որպես սնունդ միրգ կամ բանջարեղեն էին օգտագործում
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 վատ սովորությունների տեր մարդկանցից մահացել է մեկ-երրորդը, իսկ առողջ ապրելակերպ վարող մարդկանցից 8%-ը: Առողջ ապրելակերպի տեր մարդկանց մահվան պատճառների մեջ ամենահաճախը հանդիպում էին սրտային հիվանդություններն ու քաղցկեղները: Պարզվել է նաև, որ կենդանի մնացածների միջին տարիքը 12 տարով մեծ է մահացած առողջ ապրելակերպ վարող մարդկանց միջին տարիքից: Այս փաստի շուրջ, նորվեգացի գիտնականներն ասել են, որ մեկնաբանություններն ավելորդ են:

loading...

Կարդացեք նաև

Հայերի սիրած մուլտֆիլմները

Սուսի Միսակյան

«Փորձեք մարսել այս թվերը». Էջմիածնի քաղաքապետն ապշած է քաղաքում կատարված չարաշահումներից

admin

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին

admin