Exclusive! “Ինձ շատերը չեն սիրում ու, անկեղծ ասած, տեղինա”. Անկախ Հայաստան

ԱնկախAmsagir.am-ի  վերաբացման արթիվ հաճելի անակնկալ մեր ընթերցողներին:  Մեր ՛Արժե ճանաչել՛  բաժնի հարցազրույցների շարքը բացում ենք լեգենդար Ֆեյք Անկախ Հայաստանի հետ բացառիկ  հարցազրույցով:

Նա հայտվեց 2012 թվականին ու սկսեց  սրամտորեն  ու հումորով քննադատել քաղաքական ու հասարակական իրադարձությունները հավանության արժանանալով նաև քննադատվող գործիչների կողմից:

Այս երեք տարիների ընթացքում   նրա գրառումներին հետևող հազարավոր   ֆեյսբուքյան օգտատերեր չկարողացան հասկանալ երկու բան. ով է իրականում այս խորհրդավոր երիտասարդը և անկախ է նա իսկապես թե ոչ:

Մենք չենք խոստանում բացահայտել դա, պարզապես ձեզ ենք ներկայացնում ապրիլմեկյան հաճելի հարցազրույց  սրամիտ ու սիրված Անկախ Հայաստանի հետ:

-Դու քո իսկական պրոֆիլում հասցնո՞ւմ ես լինես:

-Իրականում Անկախը իմ համար անձնական պրոֆիլ ա: Ես անձնական չունեմ, Անկախը անձնականից տարբվերվում ա նրանով, որ նկար չեմ դնում, (բայց դե իրականում էլ մեկ ա չէի դնում. չեմ սիրում նկարվել), իսկ մնացածը ես հիմնականում իրական կյանքս եմ կիսվում ընկերներիս հետ: Գրում եմ, քրոջս մասին, մեկ-մեկ մամայիս ու պապայիս մասին, զարմիկներիս մասին, իհարկե մեկ-մեկ նաև ինչ եմ ուտում:

-Հաճա՞խ են աղջիկները փորձում խոսացնել Անկախին:

-Վա՜յ,  չէ,  ի՜նչ ես ասում : Մեր հայ աղջիկը կյանքում առաջինը չի գրի, ու կապ չունի, որ ես Անկախն եմ, համ էլ ես թույլ չեմ տա, որ աղջիկը առաջինը ինձ գրի, հենց զգում եմ, որ ուզումա գրի, ես եմ գրում:

-Պատահո՞ւմ է, որ իրական կյանքում քո ստատուսների քննարկումները լսես ու մի կերպ զսպես քեզ, որ չասես որ դրանք քո մտքերն են:

– Տենց դեպք չի եղել, բայց եղել ա, որ մի աղջիկ մոտս Անկախին «քրֆելա»,  ինչ ասես ասելա, բայց զսպեցի ու ոչինչ չասեցի էլի :

-Ինչ ես նայելու  <Հարազատ Թշնամի>  սերիալի ավարտից հետո:

-Գիտեք ոնց… ԻՄ սիրտը սերիալների առումով դեռ «զբաղված է»: Դեռ չկա մի սերիալ, որ զբաղեցնի Հարազատ թշնամուս տեղը, բայց դե հո սենց չեմ թողնելու, հուսամ էտ որակի մի բան էլ կլինի ու ես էլի ձեզ կզզվցնեմ իմ սերիալական ստատուսներով :)

-Բլոգիդ առաջնային նպատակը սիրուն աղջիկներին խոսեցնելն էր, որ իրական կյանքում ընտրությո՞ւն անես:

-Եթե անկեղծ լինեմ, իրականում ԱՆԿԱԽը (Ստեղ ուշադիր եղեք էլի. ասում եմ Անկախը, ոչ թե ես) աղջկա խոսացնելու խնդիր չունի, Անկախին շատերն են սիրում: Բլոգիս նպատակը հիմնականում երկար ստատուսներ գրելու  Ֆեյսբուքյան անհարմարությունն էր, իսկ էս շարքը մտածեցի բլոգս բացելուց հետո:

-Ինչպե՞ս  ես կաշառել մտերիմներիդ, որ չմատնեն քեզ:

– Անկախի մասին գիտեն միայն այն մտերիմները, որոնց կաշառել պետք չի, քանի որ իրանք հարգում են իմ գաղտնիքը:

Анкаx- Քաղաքական ու հասարակական գործիչները որոնց քննադատում ես, սպառնացել են, որ կբացահայտեն քեզ , թե միանգամից մտերմանալու ճանապարհն են ընտրում:

- Ինձ շատերը չեն սիրում ու, մեր մեջ ասած, տեղինա :D Բա ով կսիրի իրա ճիշտը «ջրի երես» հանողին…. Ես իրանց հասկանում եմ… Չէ ես իմ քիֆերից բացի, ոչ մի քաղաքական գործչի հետ մտերիմ չեմ:

-Ո՞ր դեպքում կբացահայտես Անկախին:

-Երևի երբե՜ք: Անկախին բացահայտելուց օգուտ չկա: Անիմաստա, լրիվ անհետաքրքիր ա լինելու… Բայց խոսք կա. «Երբեք մի ասա երբեք», այդ պատճառով, էս պահի դրությամբ եմ ասում երբեք:

-Վերջում քո սիրած հարցը, որը տալիս ես  գրեթե բոլոր հարցազրույցներումդ. Մարմնիդ ո՞ր մասն ես սիրում, իսկ աղջիկնե՞րը:

-Այ բալա, էտ հարցը տալիս եմ աղջիկներին, որ իրանք խոստովանեն, որն ա իրանց մարմնի սիրուն մասը ու անկեղծանան. Դու եկել ես իմ գլխին ես ուզում սարքես: Տղան մի երկու մարմնի մաս պետք է ունենա, որ լավը լինի, փառք Աստծո «աղքատ» չեմ դրանցով:

_ Լավ չի, չէ՞ :D 

Ահա այն հարցերը, որոնց համաձայնվեց պատասխանել Անկախը: Գրեք ձեզ հետաքրքրող հարցերը մեկնաբանություններում և միգուցե նոր բացահայտումներ անի Անկախ Հայաստանը:

 

 

loading...

Նմանատիպ նյութեր