Image default
Զարմանազան

Աշխարհի հրաշքները․ Կենդանի կամուրջներ

Կենդանի կամուրջներ․․․դրանք ստեղծվել են մարդու և բնության համատեղ ջանքերով։ Այս կամուրջները ի հայտ են գալիս, աճում և տարեց տարի դառնում են ուժեղ և դիմացկուն։ Դրանք ստեղծվել են Հնդկաստանում, ծառի արմատներից, ավելի շուտ ծառի հյուսված արմատներից։

kamurj

Չարապունջի շրջանը համարվում է աշխարհի ամենախոնավ և աձրևոտ շրջանը, որի հետևանքով այստեղի հողերը ծածկված են տարբեր բույսերով, իսկ ավելի հստակ դրանց արմատներով։ Դեռ շատ տարիներ առաջ, տեղացի վայրի ցեղերը նկատել են, որ ծառերի արմատների մի մասն աճում է հողի վրա, և որոշել են կառուցել, ավելի ճիշտ «աճեցնել» կամուրջներ։
Կաուչուկե ֆիկուսը հավերժ կանաչ ծառ է, նրա բարձրությունը հասնում է մինչև 30-40 մետրի։ Հատուկ կմախքների միջոցով, աբորիգենները սկսել են ծառերի արմատներն ուղղել իրենց հարմար ուղղությամբ։ Երբ արմատներն հասնում են հակառակ ափին, դրանք աճում են հողի մեջ։ Այդ տեղնոլոգիայի կիրառման 500 տարիների ընթացքում, տեղի բնակիչներին հաջողվելէ «աճեցնել» շատ կամուրջներ, որոնց երկարությունն ավելի քան 30 մետր է։

kamurj1

Կենդանի կամուրջները կարող են 50 մարդու ծանրությանը դիմանալ, նրանք կայուն են լեռնային հոսքի և ջրհեղեղների նկատմամբ։ Ընդ որում, որքան հին է կամուրջը, այնքան այն դիմացկուն է և ուժեղ։ Այդ իսկ պատճառով, երկրի տվյալ հատվածում փոթորկոտ գետերի վրայով անցնելու համար հենց կենդանի կամուրջներն են ամենահուսալի  և էժան միջոցը։ Նման կամուրջների «կառուցումը» տևում է 11-15 տարի, որի ընթացքում հարկավոր է անընդհատ ծառը խնամել։

kamurj2

loading...

Կարդացեք նաև

Չամուսնացող տղամարդիկ

Սուսի Միսակյան

Մեծահասակների համար պատկերներ՝ Պոմպեյի հասարակաց տների պատերին

admin

Անհայտ Լուսանկարներ Հայտնի Մարդկանց Անցյալից

admin