Պատերա՞զմ թե ժամանակի ձգձգում

32890Հայաստանի զինված ուժերի երեք զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, զոհվել է դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի բանակի՝ Չինարիի ուղղությամբ կատարված դիվերսիայի փորձի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայկական կողմի մոտ է մնացել թշնամու զինծառայողներից մեկի դիակը։

ՀՀ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Ամանորի նախաշեմին հասարակությանը նորից սկսեց անհանգստացնել 2016-ի ամենաարդիական հարցը՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԲ։ 

Պատասխանը թվում է թե ոչ ոք չգիտի, քանի որ իրականում պարզ չէ, թե ում է ձեռնտու լարված իրավիճակի պահպանումը։ Սերժ Սարգսյանի՞ն․ Ալիևի՞ն, թե՞ Ամերիկային կամ Ռուսաստանին։ Սակայն ավելի հավանական է որ բոլորին միաժամանակ, քանի որ յուրաքանչյուրը փորձում է Ղարաբաղյան “Կրակի” վրա իր ձեռքերը տաքացնել։ Ղարաբաղյան հարցի լուծումը բարդացնելը կամ ձգձգելը հնարավորություն է տալիս բոլորին ոչ միայն “տաքանալ” այլև դիվիդենտներ շահել իրար նկատմամբ։ Մինչդեռ Արցախցին վաղուց արդեն ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով լուծել է այս խնդիրը, որի անօրինականության մասին բարձրաձայնողները երևի մոռանում են որ իրենք էլ են այդ նույն օրենքին հղում անելով ստեղծել իրենց սեփական պետությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Հայկական կողմի ինքնավստահ և վերջնական պատասխանով որը կարող է լինել և դիվանագիտական ճանապարհով և եթե հարկ լինի նաև ռազմական։ Սակայն դիվանագիտական մեր հնարավորությունները վաղուց արդեն խիստ կասկածի տակ են, իսկ ռազմական ճանապարհով հաղթանակը հնարավոր է միայն համահայկական համախմբման դեպքում ինչպես եղավ 90 ականների սկզբին։

Իսկ մինչ այդ կարծես թե մենք դատապարտված ենք ժամանակ առ ժամանակ արթնանալ և լսել նորանոր դիվերսիաների և զոհերի մասին։

loading...

Նմանատիպ նյութեր