Image default
Ես և Նա

Սիրուհու դերում

timthumbՀաճույք և զգալի եկամուտ ապահովվում է աշխատանքը: Հայելու կողմը նետած յուրաքանչյուր հայացքը բարձրացնում է տրամադրությունը: Իսկ վերևի հարևանները, վերջապես, ավարտեցին սերնդից սերունդ անցնող տան վերանորոգումը և հիմա դուք կարող եք հանգիստ քնել: Դուք անասելի և անպարկեշտորեն երջանիկ եք: Եկել է ինչ որ բան փոխելու ժամանակը:
Ձեզ հարկավոր է ամուսնացած սիրեկան ունենալ:

Լրտեսական կրքեր
Նա անվերջ զբաղված է, չէ որ աշխատանքը, տունը, ծնողները, կինը, երեխաները, ընկերները, շունը և դուք  բավականին շատ ժամանակ եք պահանջում: Անշուշտ, ձեզ հաճելի է գրավել այդ ցուցակի պատվավոր առաջի տեղը, ոչինչ որ հակառակ ծայրից: Դուք հաճույքով թողնում եք բոլոր գործերը և շտապում նրա ետևից աշխարհի ցանկացած կետը, իսկ ավելի շուտ նրա հավիտյանս ամուրի ընկերոջ տուն, որի բնակարանի բանալիներից պարբերաբար «ըստ նպատակի» օգտվում է նրա ամբողջ ընկերական շրջապատը, այդպես հասկանալով, աշխարհի նման հին՝ տղամարդկային համերաշխության սկզբունքը: Ճանապարհին նա անընդհատ կթաքնվի, առաջին իսկ ծանոթին հանդիպելիս՝ ձեզանից հեռու կգնա: Դուք  եզակի հնարավորություն ունեք ձեզ Ջեյմս Բոնդի ընկերուհին զգալու:
Իհարկե, ի տարբերություն ձեր աստղային զինակիցների, ստիպված կլինեք հրաժարվել առասպելական ադամանդներից և Կարիբյան կղզիներ ճանապարհորդելուց: Չէ, որ դուք խելացի կին եք, ինքնուրույն վաստակող և պետք է հասկանաք, որ ընտանեկան բյուջեից խոշոր գումարների պակասելը շուտ կբացահայտվի և այդ ժամանակ ձեր ոչ երկնային սերը, ցավոք, իր երկրային ավարտը կունենա:
Դուք դա հասկանում եք և չեք դժգոհում, որովհետև լավ գիտեք, որ բնության մեջ դժգոհ սիրուհի չի լինում: Չէ որ դուք սովորական երկրային կին չեք, այլ ուրախության և հաճույքի խորհրդանիշ: Ձեր գործը սիրեկանի կյանքը գեղեցկացնելն է, այլ ոչ թե ընտանեկան օջախում տաքանալը: Զգոն եղեք, քանի որ տղամարդկանց երեք տոկոսը պատրաստ է իր սիրուհուն օրինական ամուսնական կապերով շղթայել:
Ինչպես տեսնում եք, հանգիստ կյանքով ապրելու, երեխաներ դաստիարակելու վտանգը բավական մեծ է:

Հեքիա՞թ… սուտ
Կեցցե’ս… Այժմ ձեր թատերական ընդունակությունները աննկատ չեն մնա: Ստել բոլորին, միշտ և ամենուր. այսուհետ սա է լինելու ձեր և ձեր սիրեկանի կարգախոսը: Այո, ճիշտ էր Շեքսպիրը.«Ամբողջ աշխարհը թատրոն է»: Չկարծեք թե միայն դուք ստիպված կլինեք հեքիաթներ հորինել հետաքրքրասեր բարեկամների համար, ձեր սիրեցյալը նույնպես կստի «միամիտ հիմարին» (կնոջը), որպեսզի ձեզ հետ անցկացնի հրաշալի ռոմանտիկ երեկո:
Սիրեկանը և ազնվությունը՝ երկու անհամատեղելի բաներ են:
Նա անպայման կներգրավվի ձեզ հետաքրքիր, անանցանելի ստի կծիկի մեջ, որը բացելուց դուք կիմանաք բազմաթիվ և հետաքրքիր նորություններ: Օրինակ այն, որ նա չնայած անընդհատ կրկնում էր որ հավատարիմ է ձեզ, իրականում կարող է լինել նորածին երեխայի երջանիկ հայր:
Անպայման ուրախացեք նրա հետ միասին, չէ որ նեղանալ, առավել ևս խանդել կարող է այն կինը, որը տղամարդու հանդեպ ունի սեփականատերի լիարժեք իրավունքներ, իսկ դուք ընդհամենը վերցրել եք նրան վարձույթով:

Լայն փակած աչքերով
Իսկ որքան հաճելի է ամբողջ ժամանակը վատնել նրա հետ հանդիպման մասին երազելով այն դեպքում, երբ ձեր սիրեցյալը վայելում է կնոջ պատրաստած ճաշը և քնքշորեն գրկում նրան ակնկալելով «օրինական» սիրո գիշերը: Ընդ որում, բոլոր տոները նա կանցկացնի կնոջ հետ (այդպիսին է ամուսնական պարտավորությունը): Ընդ որում միշտ շանս կա, որ նա դուրս կպրծնի «սիրահարված պարզամիտի» ճանկերից և կայցելի ձեզ՝ սիրո և գեղեցկության աստվածուհուն, ով նստած է սիրո սառը ստի մենակության մեջ:
Եվ լրիվ  մանրուք է, որ հերթական բացակայության պատճառով կստսնաք «վերջին չինական նկատողությունը» և կզրկվեք հավելավճարից: Ոչինչ չարժե եթերային նյութական բարեկեցությունը՝ ձեր փոխադարձ սիրո մեծ օվկիանոսում:

Կանացի երջանկություն
Սակայն ամենակարևորն այն է, որ ձեր իդեալից փախչելու անհեթեթ հեռանկարը և արական սեռի ազատ ներկայացուցիչի հետ հանգիստ և ազատ կյանքը ձեր համար չէ: Պատկերացրեք, որ միշտ պետք է լինեք նրա կողքին, հանդուրժել նրա մշտական սիրո դրսևորումները, սեքսով զբաղվել հարմար անկողնում, այլ ոչ մեքենայի նեղլիկ սրահում, չթաքցնել նրան բարեկամներից, չսպսել, չվախենալ, չստել:
Մի՞ թե դա ձեր համար է: Չէ՞ որ դուք անասելի և անպարկեշտորեն երջանիկ եք: Էիք…

loading...

Կարդացեք նաև

Տարիքային մեծ տարբերություններով ամուսնությունները շատացել են

admin

Ինչ է սերը: Գիտեն Love Is!-ի հերոսները

admin

Ինչպե՞ս կարող ես Նրա համար դառալ իդեալական