«Երգելը միակ բանն է, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում»։ Աղասի Մնացականյան

20624155_1204682922974847_219709855_nՍոց  կայքերում  հիթերի յուրահատուկ քավրներով  հայտնի  Աղասը ՝ Աղասի  Մնացականյանը,  ով  ապրում  և  ստեղծագործում  է  Ղասախստանում,  վերջին  ժամանակներում  իր  հետևորդներին է  ներկայացնում  հիմնականում հայկական  հիթեր։ Ինչպես  պարզեցինք,  պատճառը  Աղասի հայրենիք   վերադառանալն  է։

-Բարի  վերադարձ։  Ի՞նչն է  քեզ  Հայաստան  բերել։

-Շնորհակալ  եմ։  Նախ  սա  առաջին  այցելությունս  չէ  Հայաստան։  Այս   անգամ  պատճառը հարսանիքի  հրավերն  էր։ Ըստ  նախնական  պլանի,   ես  պետք   է  հարսանիքից  հետո  վերադառնայի  Ղազախստան,  սակայն  ազգականներս  համոզեցին  մնալ և  մասնակցել  նոր  մեկնարկվող   Հայաստանի  Ձայնը նախագծին։  Ես ոչ  մի  անգամ  մրցույթների  չէի  մասնակցել և սա իմ  առաջին փորձն  էր։ Առաջին  փուլը անցա ․․․ և  դեռ  Հայաստանում  եմ։

- Հաջողություն եմ  մաղթում նախագծում ։ Իսկ  նախորդ   այցելություններդ  Հայաստան ինչպիսին  էին։

-Չնայած  դեռ  դպրոցական  տարիներից   հաճախել  եմ  դաշնամուրի, պարի, երգել  եմ  տարբեր  միջոցառումների  ու երեկույթների  ժամանակ,  սակայն  մասնագիտական  կրթություն  չունեի։ Որոշեցի  գալ  Հայաստան  և  այդ   բացը  լրացնել։ Արմավիրի  արվեստի  պետական  քոլեջում  երկու  տարի  սովորելուց  հետո  զորակոչվեցի  բանակ։

-Եվ  երկու  տարի  ընդմիջո՞ւմ։

-Ոչ,  ընդհակառակը։  Ծառայել  եմ  երաժշտական  դասակում։  Ես երգում  էի,  նվագում  էի  դաշնամուր,  կիթառ,  հարվածային գործիքներ։ Ընկերներով  ստեղծել էինք  ինքնագործունեության  խումբ և  ամբողջ  ծառայության  ընթացքում  հյուրախաղերով  եղել  ենք   տարբեր  զորամասերում։  Իմ  հավատարիմ  հետևորդները  ինձ  հիշում  են  հենց   զինվորական համազգեստով  տեսահոլովակներից ։ Զորացրվելուց   հետո  մեր  խումբը ևս  ցրվեց և  ես   վերադարձա  Ղազախստան և սկսցի  աշխատել  ակումբներում, որպես  երգիչ։

20641351_1204681972974942_935368513_o

-Որևէ  այլ  բնագավառում  քեզ  չե՞ս փորձել։ Ի  վերջո,  հայտնի  է, որ  հայերը  արտերկրում  զանազան   աշխատանքներ  են  կատարում։

-Անկեղծ  ասած երգելը միակ  բանն  է  որ  ինձ  մոտ շատ  լավ  է   ստացվում ։) Իհարկե  եղել  են նաև  առաջարկներ  ֆիլմերում  նկարահանվելու, սակայն  իմ  հիմնական  աշխատանքը  երգն  է։ Ուրիշ  բնագավառում  ինձ  չեմ  պատկերացնում։

-Black  Star-ի  հայտնի  հիթերի  քավրներից   հետո  կատարում  ես  հիմա  նաև  հայկական  ժամանակակից  երգերը։ Ինչպե՞ս  ընդունեցին  փոփոխությունը  այլազգի  հետևորդներդ։

 -Հետևորդներիս  թիվն  անգամ  ավելացել  է։  Նույնիսկ  հայ  երգիչները ում  երգերը  կատարել  եմ տեղադրել  են իմ  վիդեոն  իրենց  պաշտոնական  էջերում և   քաջալերել  են ինձ։

 -Հասկանալի  է  ,  որ  հետևում  ես   հանդիսատեսիդ   ճաշակին։ Իսկ  դու իրականում  ի՞նչ  ոճի  երգեր   ես   նախընտրում։

-Երբ  երաժշտությունը  ճաշակով   է  և  որակով  ոճն  արդեն  կարևոր   չէ ինձ  համար։  Եթե   երգը սրտիս  կպնում  է․   և՛  լսում  եմ  և՛ փորձում  եմ իմ տարբերակով  ներկայացնել։

 -Աղաս,իսկ   ինչ ծրագրեր  ունես  ապագայի  համար․ կշարունակես  ապրել  Հայաստանում  և  ուրախացնել  հայ  հանդիսատեսիդ  թե  այնուամենայնվի  Հայաստանի  Ձայնը  նախագծի  ավարտից  հետո  կվերադառնաս  Ղազախստան  քո  աշխատանքին։

-Ի  սրտե   ուզում  եմ  մնալ  ու  երգել  հայ հանդիսատեսի  համար։ Հստակ  չեմ  կարող    պատասխանել  այս պահին թե  ինչպես   կդասավորվեն  հանգամանքները։  Դեռ բավական  ժամանակ  Հայաստանում  կլինեմ,  կնկարահանվեմ  նախագծում,  կունենամ  մի  քանի  դուետներ։  Ես  հիմա  բաց  եմ  նոր  առաջարկների  և  համագործակցության  համար։

-Շնորհակալ  եմ  զրույցի  համար։  Քեզ  մաղթում  եմ   ստանաս  այն  շահավետ  առաջարկը, որն  էլ  չի  թողնի    գնաս   հայրենիքից։

-Ես էլ եմ շնորհակալ։

 Զրուցեց  Սուսի  Միսակյանը

 

loading...

Նմանատիպ նյութեր