Image default
Հասարակություն

Ամուսնություն ըստ տարիքի

Այսօր facebook-ում հարցում կատարեցինք հարյուր online ընկերների շրջանակում, թե որն է Հայաստանյան պայմաններում ամենահարմար տարիքը ամուսնության համար: Պատասխանները միմյանց շատ նման էին:
Հարցվողների մոտ 80 % – աղջիկների համար նշել է 23-25, իսկ տղաների համար 25-30 տարիքը:
Ամուսնացածների 98 %-ը երկու սեռի համար էլ հարմար տարիք է համարում քսանհինգից մինչև երեսունը:
Ընդհամենը հարցվողների 2% -ի համար է 18 տարին համարվում ամենանախընտրելի տարիքը ամուսնության համար: Ոչ զարմանալի զուգադիպությամբ այդ 2% -ը սփյուռքահայեր էին:
Այնուամենայնիվ նշենք, որ եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կանանց ամուսնանալու տարիքը տատանվում էր 20-22-ի միջեւ, այս պահին այն բարձրացել է 23-25 տարեկանի սահմաններում: Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց, որոնց ամուսնանալու տարիքը նախկին 23-25-ից աճել է մինչեւ 27-29-ի:

ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ընտանեկան հարաբերությունները հիմնականում կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքով:
Ամուսնությունը տղամարդու և կնոջ ազատ ու կամավոր դաշինքն է, որը, հիմնված լինելով փոխադարձ սիրո ու հարգանքի վրա, ունի ընտանիք ստեղծելու, երեխաներ ունենալու և դաստիարակելու վեհ նպատակ: Այդ պատճառով էլ օրենքը սահմանում է որոշակի պայմաններ, որոնք անհրաժեշտ են ամուսնանալու համար:
1. Ամուսնությունը կարող է տեղի ունենալ միայն ամուսնացողների փոխադարձ համաձայնության դեպքում: Ամուսնության գործում պետք է բացառվի ցանկացած հարկադրանք, ում կողմից էլ այն դրսևորվի:
2. Պահանջվում է, որ ամուսնացողները հասած լինեն օրենքով սահմանված ամուսնական տարիքի: Որպես ամուսնական տարիք տղամարդկանց համար սահմանված է` տասնութ, կանանց համար` տասնյոթ տարին:

Սուսի Միսակյան

loading...

Կարդացեք նաև

Վեճեր: Ի՞նչպես վիճել

Սուսի Միսակյան

Այսօր Վեհափառի ծննդյան օրն է

Անհավատարիմ ամուսնուն սեռական կտտանքների են ենթարկել