Image default
Հոբելյարի անկյուն

Այսօր է ծնվել Բակո Սահակյանը

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:
1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում’ որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում’ որպես քարջարդ բանվոր:
1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում’ որպես վարպետ-ռեստավրատոր:
1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում’ որպես մատակարար:
1988 թվականից արցախյան շարժման առաջամարտիկներից է:
1990 թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:
1992-1993թթ. – ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:
1993-1995թթ. – ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:
1995-1996թթ. – ԼՂՀ ՊԲ հրամանատարի’ արտաքին կապերի գծով տեղակալ:
1996-1997թթ. – ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:
1997-1999թթ. – Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:
1999-2001թթ. – ԼՂՀ ներքին գործերի նախարար:
2001 -2007թթ. – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
2007թ. սեպտեմբերի 7-ից – Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:
Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Սպարապետ Վազգեն Սարգսյան» և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով:
Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:
Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

loading...

Կարդացեք նաև

Վարդան Աճեմյանը կդառնար 106 տարեկան

300 տարի առաջ այս օրն է ծնվել Սայաթ-Նովան

admin

Այսօր Զորի Բալայանի ծննդյան օրն է

admin