Image default
Հասարակություն

Այսօր Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի տոնն է

Պետերբուրգում 1917-ի նոյեմբերի 7-8-ը բոլշևիկների դիմադրությունից հետո Սովետական իշխանությունը ստիպված էր ոչ միայն կռիվ տալ ներքին թշնամու դեմ, ովքեր չէին ցանկանում ոտք դնել «պայծառ կոմունիստական ապագա», այլ նաև արտաքին թշնամու դեմ. Առաջին համաշխարհային պատերազմը շարունակվում էր:

Սովետական իշխանությունը պետությունը կայզերական Գերմանիայից պաշտպանվելու նպատակով անցավ կանոնավոր զինուժի կազմավորման աշխատանքներին: 1918-ի հունվարի 28-ին Լենինը դեկրետ ստորագրեց` «Աշխատավորական Կարմիր բանակի կազմավորման» մասին:

Փետրվարի 21-ին գերմանական զինուժը պաշարեց Մինսկը: Այս օրը Սովետական իշխանությունը դիմեց ժողովրդին` «Սոցիալիստական հանրությունը վտանգի մեջ է» վերտառությամբ:

Փետրվարի 23-ին Պետերբուրգում անցկացվեց Կարմիր բանակի օրը` «կայզերական զինուժից» սոցիալիտական հանրության պաշտպանության նպատակով, և նոր կազմավորված բանակը հակահարված հասցրեց գերմանացիներին:

Այսպես, 1922թ.-ից փետրվարի 23-ը հայտնի է որպես Կարմիր բանակի օր, իսկ 1946-ից տոնը սկսվեց կոչվել Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օր:

loading...

Կարդացեք նաև

Շնորհավոր տոնդ, ԵՐԿՐԱՊԱՀ

admin

4 Հաճույք-կյանքի 21 տարի

Սուսի Միսակյան

«ԷՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 2012»

admin