Image default
Հասարակություն

Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններումՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները:
Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն:
Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանի պուրակներում և բակերում:
Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչև ուշ երեկո և եզրափակվել հրավառությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

loading...

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները

admin

Հուզիչ ֆիլմ, որի նպատակը հուզելը չէ

admin

Մանակապիղծի հիմնադրած ուսմունքը. «Եհովայի վկաներ»