Image default
Մշակույթ

«Անկախ ֆիլմերի 2-րդ համահայկական փառատոն». Ծրագիր

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» հկ (նախագահ Ա. Հովհաննիսյան)` ս. թ. մայիսի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպում է Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնը», որի մեկնարկը տրվել է 2011 թվականի մայիսի 28-30-ը: «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն» հկ-ն Հայաստանը ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում գործող «Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոյի միությունում» (UNICA): 2011-2012 թթ. »Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի» ֆիլմերը մասնակցել են Լյուքսեմբուրգում, Բեռլինում, Շվեյցարիայում կայացած միջազգային կինոփառատոներին և արժանացել բազմաթիվ մրցանակների:
«Անկախ ֆիլմերի համահայկական փառատոնի» նպատակն է Հայաստանում և Սփյուռքում զարգացնել անկախ ֆիլմերի արտադրությունը, ինչպես նաև այս ոլորտում խթանել` տեղի և արտերկրի ներուժի համագործակցությունը:
Այս տարի «Անկախ ֆիլմերի համահայկական 2-րդ փառատոնի» ծրագրում ներառված են շուրջ 21 մրցութային ֆիլմեր` «Լավագույն ֆիլմ», «Ուսանողական ֆիլմ» (Կինոինստիտուտներ, քոլեջներ), «Երիտասարդական ֆիլմ» (մինչև 25 տարեկան), «Լավագույն սփյուռքահայ ֆիլմ» անվանակարգերում:
Լավագույն ֆիլմերը կմասնակցեն 2012 թ. օգոստոսին Բուլղարիայում կայանալիք UNICA-74 համաշխարհային փառատոնին:

Ծրագիր
Մայիսի 28, ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոն, Վիդեո սրահ (մուտքը միայն հրավիրատոմսերով)
Փառատոնի բացում`
UNICA 74, 2011 Համաշխարհային կինոփառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն (անգլերեն սուբտիտրերով)`
«Զևսի հմայքը» (Ավստրիա, 1 րոպե, խաղարկային),
«Թակարդ» (Անգլիա, 7 րոպե, խաղարկային),
«Կերպարանափոխում» (Իսպանիա, 6 րոպե, խաղարկային)
«Անմեղության կորուստը» (Իտալիա, 13 րոպե, խաղարկային)
Մրցութային ֆիլմեր`
«Իմ մենությունը» (Անետ Օհանջ, 1 րոպե, վավերագրական),
«Ազատություն» (Հասմիկ Ղազարյան (ուսանող.) 1,5 րոպե, խաղարկային),
«Քնկոտը» (Ավետիսյան Արտակ (ուսանող.), 6 րոպե, խաղարկային),
«Հրեշավոր հավիկը» (Եգոր Ամբարյան, Ռուսաստան, (երիտ.) 3 րոպե, անիմացիոն),
«Մարկ փուչիկի պատմությունը» (Էդգար Ղուկասյան (ուսանող.), 6,5 րոպե, խաղարկային),
«Կիսակայարան» (Վիկտորիա Փոշոտյան, 7 րոպե, խաղարկային),
«Թեհլերյանի որդին» (Գոհար Հարությունյան, Սերբիա, 13 րոպե, վավերագրական),
«Մի սիրո ճանապարհ» (Վարդիթեր Գասպարյան, 3 րոպե, խաղարկային),
«Սիրելիս» (Հայարփի Ասոյան, (ուսանող.), 9 րոպե, խաղարկային),
«Ետդարձի ճամփան» (Տաթև Զատիկյան, (ուսանող.), 6 րոպե, խաղարկային),
«Հաղթանակի սկիզբը» (Արարատ Բայազետցի (երիտ.) 13 րոպե խաղարկային),
«Ներսում» (Մանե Գրիգորյան (երիտ.), 10 րոպե, խաղարկային),

Մայիսի 29, ժամը 19:00, <<Մոսկվա>> կինոթատրոն, Վիդեո սրահ (մուտքը միայն հրավիրատոմսերով)
UNICA 74, 2011 Համաշխարհային կինոփառատոնի լավագույն ֆիլմերի ցուցադրություն (անգլերեն սուբտիտրերով)`
«Բենեֆիտ» (Անգլիա, 1 րոպե, խաղարկային),
«Տեխնոպոլիս» (Արգենտինա 12 րոպե, անիմացիոն),
«Բախտակիցներ» (Իսպանիա, 14 րոպե, խաղարկային),
Մրցութային ֆիլմեր`
«Նորաշեն» (Նիկ Ակոպով, Վրաստան, 12 րոպե,վավերագրական),
«Ծովահրեշը» (Մարիամ Օհանյան, 12 րոպե, խաղարկային),
«Երկխոսություն» (Վահե Յան, 2 րոպե, խաղարկային),
«Ես երջանիկ եմ» (Անեթ Օհանջ (ուսանող.), 11 րոպե, վավերագրական),
«Հին ու նոր Կոնդ» (Էմմա Կարապետյան, (ուսանող.), 10 րոպե, վավերագրական),
«Կտրիճ փրկիչները», (Շավարշ Համբարձումյան, 4 րոպե, խաղարկային),
«Էռոր» (Դավիթ Էնֆենջյան, (ուսանող.), 11 րոպե խաղարկային),
«Լույսի գաղտնիքը» (Վահրամ Հակոբյան, (ԱՄՆ), 13 րոպե, խաղարկային),
«Երեք գույն» (Աստղիկ Ղազարյան, (ուսանող.), 8 րոպե, վավերագրական),

Մայիսի 30, ժամը 21:00, «Մոսկվա» կինոթատրոն, Կարմիր սրահ (մուտքը ազատ)
Փառատոնի փակում`
CANCի տեսահոլովակը UNICA-ի համար,3 րոպե
Լյուքսեմբուրգ UNICA74 , 08.22.2011, 2 րոպե
UNICA ֆիլմերի ընտրանին (Եվրոպական և Հայկական ֆիլմերից հատվածներ), 11 րոպե
Մեդալների և մրցանակների հանձնում
Մրցանակային ֆիլմերի ցուցադրում:

 

loading...

Կարդացեք նաև

«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ անկյունը» ֆիլմից նոր բացահայտումներ

admin

Իր մահկանացուն կնքեց Արմեն Հովհաննիսյանը

«Հովեր» պետական կամերային երգչախումբը ամփոփում է 2013-ը

admin