Ամսագիր.am
Image default
Մշակույթ

«Արմավիր Art» մշակութային փառատոնը Արմավիրում

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, Արմավիր քաղաքում մեծ մշակութային տոն է սպասվում։ 
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացնում է «Արմավիր Art» մշակութային փառատոնը, որի ժամանակ ներկայանալու են Արմավիրի մարզում մշակութային գործունեություն ծավալող երիտասարդները, ստեղծագործական խմբերը։ 
Ի՞նչ է սպասվում։
Ժ․ 15։00․ Արմավիր քաղաքի մշակույթի տուն (Կարմիր ակումբ) – «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթ-ներկայացում,Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի «Արտիշոկ» թատերախումբ, գեղարվեստական ղեկավար Գրիշա Մնոյան:
Ժ․ 17։00․ Արմավիրի քաղաքային զբոսայգի – «Ուրախ ժամանց» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոն
Ժ․ 17։00- 19։00 Արմավիրի քաղաքային զբոսայգի
Գեղանկարների ցուցադրություն
Բացօթյա ֆոլկ ֆոտոստուդիա
Տաղավարներ ստեղծագործական խմբերի համար
Նկարիչների ցուցադրական աշխատանք
Ժ․ 20։00-22։00 Արմավիր քաղաքի հրապարակ – Համերգային ծրագիր, նաև՝ բացօթյա պարուսուցում:

 

loading...

Կարդացեք նաև

Սունդուկյանցիները Լոնդոնում հանդես կգան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում

admin

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը

admin

1948 թվականի այս օրը ինքնասպան եղավ Արշիլ Գորկին

admin