Image default
Գրական Անկյուն

Արշակ Սեմիրջյան . «Եկել եմ…»

Եկել եմ` կյանքիս չոր ճյուղը բռնած,

Բերել եմ ինձ հետ օրերի փոշին,

Բերել մի գարուն թաց ու ամպամած,9188ece942deb142a1507e1da21407aa

Ու անցած ժամեր մշուշոտ ու սին:

Բերել եմ հուշեր թափված ճամփեքին,

Ինձ բաժին ընկած հնչուն կարոտի,

Մի նոտա, որը փնտրում է երգին,

Բերել եմ գիրքը փոշոտված խղճի:

Մահացող արցունք ու ջուր եմ բերել,

Որ փորձեմ մաքրել փոշին օրերի,

Բերել եմ հուշեր, որ չեն նվիրել,

Բերել երազներ, որ չեն այցելի:

Բերել եմ մի ճիչ տառապած ու խուլ,

Թոշնած մի ծաղիկ թերթերով խոնավ,

Ինձ բաժին ընկած հնչյուն կարոտի,

Մի ոսկե դղյակ` լքված ու խարխուլ,

Որի փայլն անցած օրերում կորավ:

Եկել եմ` ձեռքիս մի ճյուղ չծաղկած,

Բերել եմ տողեր հուշերի գրկից,

Բերել եմ կյանքիս գիրքը փոշոտված,

Որ բառեր շաղ տամ մի մեռած գրքից:

loading...

Կարդացեք նաև

Էլիզա Պետրոսյան «Արվեստի սահմանները…»

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1-ին մաս:

admin

Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

admin