Image default
Հասարակություն

Բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու․ Նոր Նորք վարչական շրջանը առաջին հորիզոնականում է

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը:

Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ ամիսն է անընդմեջ Նոր Նորք վարչական շրջանն է ճանաչվում լավագույնը։Այն հարցին, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում, Ուլիխանյանն ասաց․ «Երեւանի քաղաքապետարանի բոլոր վարչությունները հատուկ չափորոշիչներով գնահատում են կատարված աշխատանքները։ Սահմանված է քսան բալանոց սանդղակ»։

Ուլիխանյանի խոսքով՝ սա ոչ միայն իր այլ նաեւ իր ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմի պատշաճ աշխատանքի արդյունքն է։

Արմեն Ուլիխանյանը նշեց, որ զբաղված են Երեւանի 2800 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մշակված ծրագրերի իրականացմամբ։ «Բազմաթիվ աշխատանքներ կան  միջոցառմանը ընդառաջ»,- ասաց նա։

loading...

Կարդացեք նաև

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

admin

Այսօր օվկիանոսների համարհային օրն է

admin

Մեկնարկեց ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 5-րդ համաժողովը

admin