Image default
Ես և Նա

Գաղտնիքներ, որոնց մասին կանայք երբեք չեն պատմում իրենց տղամարդկանց

27795Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց մեծ մասն իրավամբ ավելի անկեղծ, ազնիվ եւ զրուցասեր էակներ են համարվում: Բայց դժվար թե զարմանաք՝ իմանալով, որ այդ եթերային էակները նույնպես սեփական գաղտնիքներն ունեն: Ցանկացած կին տղամարդուն սպասող գաղտնիք ունի, որը պետք է բացահայտի այն: Սակայն քչերին է հաջողվում անել դա: Որոշեցի այս հոդվածում ներկայացնել կանացի մի քանի գաղտնիքներ, որոնք, հույս ունեմ, կնոջը հասկանալու խնդիրը թեկուզ փոքր-ինչ կդյուրացնեն:

1. Մենք սիրում ենք, երբ տղամարդը պատասխանատվություն է վերցնում իր վրա

Եվ դա շատ կարեւոր գաղտնիք է: Մենք նույնպես կարող ենք ինչ-որ բան կատարյալ ծրագրել, կարող ենք նաեւ իրականացնել այն, բայց… մենք դա չենք սիրում: Եվ մեզ դուր է գալիս, երբ տղամարդը պատասխանատվություն է վերցնում իր վրա: Չնայած երբեք այդ մասին չենք ասում, բայց պետք է իմանաք, որ մեզ դուր է գալիս, երբ մեր տղամարդն ինքնուրույն ինչ-որ դժվար բան է անում, բայց միայն մեզ զարմացնելու համար: Դա նշանակում է, որ նրա համար միեւնույն չէ, որ նա հոգ է տանում մեր մասին, մեր համատեղ կյանքի մասին: Այնպես որ՝ հնարավորինս հաճախ դա արեք: Եվ կարեւոր չէ, թե ինչ է «դա». ինքնուրույն գնումների գնալ, սեփական նախաձեռնությամբ ընթրիք պատրաստել, թե՞ հաջորդ արձակուրդը ծրագրել:

2. Սիրում ենք, երբ մեզ զարմացնում են

Բոլոր կանայք խենթանում են անակնկալների համար, եւ մենք միշտ թաքուն հույս ենք փայփայում, որ մեր զուգընկերը ստեղծագործ միտք ու էություն կունենա եւ կկարողանա մեզ հնարավորինս հաճախ ապշեցնել: Ցանկացած անակնկալ նվեր, անգամ ընդամենը շոկոլադ, կարող է կնոջը ստիպել իրեն եզակի եւ ցանկալի զգալ: Պարտադիր չէ, որ նվերը թանկարժեք լինի, կարեւորը փաստն է: Այն, որ դուք մտածում եք նրա մասին, նախաձեռնություն եք ցուցաբերում եւ սիրում եք նրան, ամենից արժեքավորն է: Հավատացեք, դա ամենեւին էլ դժվար չէ: Պարզապես անկեղծ եւ ուշադիր եղեք ձեր թագուհու հանդեպ: Այո-այո՛, թագուհու: Չէ՞ որ ցանկացած կին արժանի է այդպիսին լինելու: Եվ երբ նա հասկանա, որ դուք ամեն ինչ անում եք՝ նրան երջանկացնելու համար… հավատացեք, արժե:

1285255448_vozmozhna-li-romantika-v-brake3. Մենք վախենում ենք, որ տղամարդուն մեկ այլ կին ավելի շատ դուր կգա

Բազմաթիվ կանայք վախենում են, որ իրենց տղամարդուն մեկ այլ կին «կտանի». լավագույն ընկերուհին, գործընկերուհին, ցանկացած այլ կին: Այս վախի պատճառը պարզ է. բոլորս էլ երբեմն ցանկանում ենք ստանալ մի բան, ինչը չի կարող մերը լինել: Այդ պատճառով էլ վախենում ենք, որ այլ կնոջ կհաջողվի դա անել, եւ նա կգողանա մեր ընտրյալի սիրտը: Հավատացեք, կանանց համար վախից ավելի վատ բան չի կարող լինել:

4. Ուզում ենք, որ մեր տղամարդիկ անկեղծ լինեն

Աշխարհում ամեն մարդ ուզում է, որ իր զուգընկերը կամ զուգընկերուհին միշտ անկեղծ ու ազնիվ լինի: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիմարացնում են: Եվ, իհարկե, մենք՝ կանայք, բացառություն չենք: Մենք շատ բան կարող ենք ներել, միայն ոչ սուտը: Որքան էլ բարդ եւ խճճված լինի ձեր իրավիճակը, կինը միշտ կլսի ձեզ եւ նույնիսկ, հնարավոր է, կօգնի լուծել խնդիրը:

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

loading...

Կարդացեք նաև

Վարժություններ իդեալական սեքսի համար

Սուսի Միսակյան

Ինչու՞ են դեղնում եղունգները

admin

Ինչից է սկսվում փոփոխությունների դարաշրջանը

admin