Image default
Մշակույթ

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես

siravyanԳեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը ծնվել է 1928 թ. Երևանում: 1943-1948 թթ. ուսանել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, հետագայում` 1948-1954 թթ. ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: Հայաստանի նկարիչների միության անդամ` 1956 թվականից:

Նկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին:

1950-ականների երկրորդ կեսին ձևավորվում էր խորհրդահայ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը, որի վառ ներկայացուցիչներից էին ժամանակի երիտասարդ նկարիչներ Հ. Զարդարյանը, Վան Խաչատուրը և Հ. Սիրավյանը: 1958-1968 թթ. Սարյանի ղեկավարությամբ նկարիչն իրականացնում է «Հայաստան» (1966 թ.) եռապատկեր որմնանկարը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: 1962 թ. Սիրավյանը մասնակցել է պատմական «Հինգի ցուցահանդեսին» (Ա. Ղափանցյան, Լ. Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մ. Ավետիսյան, Հ. Սիրավյան): Նույն տարում արժանացել է մրցանակի Մոսկվայում անցկացվող համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում «Լ. Բաժբեուկ-Մելիքյանի»  դիմանկարի համար: Այս տարիներին ստեղծած որմնանկարները և ապակու վրա կատարված նկարները (վիտրաժները) զարդարում են Հայաստանի գրողների միության ճեմասրահը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի Կոմիտասի թանգարանի գմբեթը (Հ. Հակոբյանի, Ա. Մելքոնյանի հետ) և այլն: 1977 թ. գեղանկարիչն արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:

Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը կազմում են` գյուղական, ճարտարապետական, լիրիկական, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ են:images

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթը և ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Հուշ–ցերեկույթի շրջանակում տեղի կունենա նաև «Սիրավ. Դու հավերժող իմ Հայաստան» տեսաֆիլմի պրեմիերան:

loading...

Կարդացեք նաև

Կանադահայ քանդակագործի գրքի շնորհանդեսը

«Օսկար-2016».«Լավագույն ֆիլմ» -ի թեկնածուները

admin

Ո՞վ չի տեսել «Սպիով դեմքը» ֆիլմը