<

Գտնվել է Այվազովսկու անհայտ կորած «Փոթորիկ ժայռոտ ափերում» նկարը

Երևանում կորած Այվազովսկու վրձնին պատկանող նկարը գտնվել է Մոսկվայում: Խոսքը մեծ նկարչի «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավի մասին է: 2011թ. փետրվարի 25–26-ին Մոսկվայի հնարժեք իրերի աճուրդի «Հելոս» տանը ներկայացվել է Այվազովսկու համանուն նկարը: Ռուսական գեղանկարչական արվեստի կտավների ցուցակում առաջինը նշված է Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկու 1875 թ., 72х100, «Փոթորիկ ժայռոտ ափերում» յուղաներկ կտավը:
Այդ նկարը տպագրված է «Այվազովսկի: Գեղանկարչություն» գրքում, որը հրատարակվել է Մոսկվայում, 1989 թ.: Այդ նույն տարում մեծ վարպետի «Փոթորիկ ժայռոտ ափերում» նկարը գողանում են Մշակութային կապերի հայկական միությունից (Երևան, Աբովյան փ.): Այդ օրվանից ի վեր Հ. Այվազովսկու ստեղծագործությունների բոլոր կատալոգներում կտավը նշվում է որպես «կորած»:
Մոսկվայի հնարժեք իրերի աճուրդի «Հելոս» տան կայքէջի  տեղեկատվության համաձայն, 1996 թ. նկարը փորձաքննության է ենթարկել Տրետյակովյան պետական պատկերասրահի հայտնի փորձագետ Վ.Ա. Պետրովը:
Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերում» կտավի մեկնարկային գինը կազմակերպվող աճուրդում հնարժեք իրերի աճուրդի «Հելոս» տունը սահմանվել էր 5 500 000 – 8 000 000 ռուբլի:

Այս մասին գրում է «Մեդիաինֆորմ» լրատվական գործակալությունը:

трафик на сайт купить
loading...

Related posts