Image default
Ես և Նա

Գրկախառնված քնելն օգտակար է առողջության համար

672990_f520Ամուսինների համատեղը քունը նվազեցնում է սթրեսի հավանականությունն ու նպաստում ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ զուգընկերոջ հետ գրկախառնված քնելիս մարդիկ իրենց անվտանգ են զգում: Այսպես քնելը մեծացնում է օրգանիզմում օքսիտոցինի քանակն ու նվազեցնում կորտիզոլինը:

Վերջինիս նվազեցումը պակասեցնում է սրտանոթային համակարգի և աուտոիմուն հիվանդությունների, դեպրեսիաների առաջացման հավանականությունը՝ կապված բորբոքային սպիտակուցների՝ ցիտոկինների սինթեզի կրճատման հետ:

Հետազոտության ընթացքում մոտ 60 կանաց շրջանում անցկացված հարցումն ու օքսիտոցինի մակարդակի չափումը ցույց տվեցին, որ այն կանանց մոտ, ովքեր զուգընկեր ունեին և հաճախ էին գրկախառնվում, օքսիտոցինի մակարդակը առավել բարձր էր, ինչի հետևանքով իջնում էր զարկերակային ճնշումն ու սրտի զարկերի հաճախականությունը:

 

                                                                                                                    armenpharm.am
loading...

Կարդացեք նաև

Ինչպե՞ս դառնալ հավաքույթի հոգին(հոգեբանի խորհուրդները)

Սուսի Միսակյան

Կենդանակերպի նշաններ, ովքեր արագ են սիրահարվում ու մնում կոտրված սրտով

admin

Ինչ է խոստանում օձի տարին կենդանակերպի նշաններին

admin