Image default
Հասարակություն

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

Եգիպտոսի հզոր կառավարիչներից Ռամզես II Մեծի (մ․թ․ա․1279-1213) արձանը, որը կշռում է շուրջ 30 տոննա, վերականգնվել է երկրի Շարքիյա նահանգի Սան ալ Հագար հնագիտական շրջանում՝ Նեղոս գետի դելտայի արեւելյան մասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռեստավրացիայի աշխատանքները իրականացվել են Հնությունների հարցերով նախարարության հովանու ներքո Սան ալ Հագարի զարգացման եւ այդ շրջանը «թանգարան բաց երկնքի տակ» վերածելու ծրագրի շրջանակներում։

Նախարարության խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին լրագրողներին պատմել է, որ փարավոնի արձանը հայտնաբերվել է դեռեւս XIX դարի վերջին, սակայն ամբողջական վերականգնման համար մասնագետների համար հասանելի է դարձել միայն գրեթե 150 տարի անց։

loading...

Կարդացեք նաև

Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման Արմավիրի միավորի 21-ամյակը

Սուսի Միսակյան

Ինչի՞ մասին են գրում հայերը Ֆեյսբուքում

Սուսի Միսակյան

Մի լուսանկարի պատմություն. Ինչպես է Մարատ Սինանյանը լուսանկարել Ֆիդել Կաստրոյին

admin