Image default
Մշակույթ

«Ես գիրք եմ ստեղծում»

2013 թ. փետրվարի 23-ին ժամը 14:00-ին տեղի կունենա  ՀՀ մշակույթի նախարարության «Ես գիրք եմ ստեղծում» խորագրով մանկապատանեկան ծրագրի II փուլի՝ նկարազարդումների մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսը և ծրագրի լավագույն արդյունքներն ամփոփող «Իմ ստեղծած գիրքը» ժողովածուի շնորհանդեսը:

2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության  500 ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում ՀՀ մշակույթի նախարարությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ իրականացրեց «Ես գիրք եմ ստեղծում» խորագրով մանկական գրական, ուսուցողական միջոցառումը:

Ծրագրի առաջին փուլում` դեռևս տարեսկզբին, իրականացվել էր «Գիրքը, որը փոխեց  իմ կյանքը» խորագրով շարադրությունների մրցույթը, որի լավագույն աշխատանքները  պետք է ամփոփվեին մեկ ժողովածուում:  Երևանի, ՀՀ տարբեր մարզերի, ԼՂՀ-ի դպրոցներից ստացված 441 աշխատանքից հանձնաժողովը հաղթող էր ճանաչել Դավիթ Սարիբեկյանին:

Ծրագրի երկրորդ փուլում շարադրությունների ժողովածուն պատկերազարդելու նպատակով հայտարարված նկարազարդման մրցույթը միտված էր պատանիների գեղագիտական դաստիարակությանը: ՀՀ և ԼՂՀ գեղարվեստի դպրոցների սաներից և նկարելու շնորհ ունեցող 12-16 տարեկան 139 մասնակցից  մրցութային հանձնաժողովը հաղթող  ճանաչեց Նաիրի Արեգ Հացպանյանին:  

Լավագույն  նկարազարդումների և շարադրությունների հեղինակները մասնակցեցին գրքի ձևավորման և հրատարակման գործընթացին:

Ցուցահանդես-շնորհանդեսի ընթացքում կցուցադրվի շուրջ 200 նկարազարդում: Նախատեսվում են  ծրագրի արդյունքների ամփոփիչ ելույթներ, նախօրոք սահմանված մրցանակների, նվերների և պատվոգրերի հանձնում, «Իմ ստեղծած գիրքը» ժողովածուի ձևավորման և հրատարակման գործընթացը նկարագրող ֆիլմի համաժամանակյա ցուցադրություն:

                                                                                                                        Հասցե՝ Տերյան 42/1

                                                                                                                         Հեռ.՝ (010) 52-12-22, 58 -59-31

                                                                                                Էլ. փոստ՝ kargayane7@rambler.ru

Գիտքարտուղար՝ Գ. Կարապետյան

loading...

Կարդացեք նաև

Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

Սուսի Միսակյան

Նկարների ցուցահանդես Արագածավան գյուղում

admin

Եվս 25 աստղ փառքի պուրակում

admin