Image default
Մշակույթ

Եվս մեկ ֆիլմ սիրո մասին «Մուլեն Ռուժ»

Շարունակում ենք ներկայացնել ֆիլմեր սիրո մասին, ֆիլմեր, որոնք արժե նայել:

«Մուլեն Ռուժ». սա մի ֆիլմ է խեղճ գրող Քրիստիանի և սքանչելի արտիստուհի, կուրտիզանուհի, տղամարդկային սրտեր գերող Սաթինի մասին: Այս ֆիմում կախարդիչ շոու կտեսնեք:

Դեյվիդ Բուոլը, Քրիստինա Ագիլերան, Փինկը և Բոնոն են կատարում այս ֆիլմում հնչող 20-րդ դարի ռոք-հիթերը :

Ի դեպ Նիկոլ Քիդմանը և Էվան ՄակԳերնոն, որոնք «Մուլեն Ռուժի» գլխավոր դերակատարներն են,  հենց իրենք  են հնչեցնում իրենց կերպարների երգերը:

Ֆիլմի ռեժիսոր Բեզ Լուրմանը ,  որը նաև «Ռոմեո և Ջուլիետ»-ի ժամանակակից տարբերակի հեղինակն է, ֆիլմի համար հիմք է վերցրել «Տրավիատա» օպերայից:

Ֆիլմում օգտագործվել է շքեղ, թանկարժեք հագուստներ, գերազանց դեկորացիա, բարդ ակրոբատիկ համարներ և պարոդիա:

Այս ֆիլմում Նիկոլ Քիդմանը իր կինոկարիերայի ընթացքում առաջին անգամ կրել է ադամանդյա վզնոց,  որն արժե մի քանի միլիոն դոլար:

Սակայն ադամանդների փայլն է անգամ խամրում, այն մեծ սիրո փայլի առաջ, որը ծնվում է Սատինի և Քրիստիանի միջև:

 

loading...

Կարդացեք նաև

«Թարգմանությունն արվեստ է» . Հարցազրույց բանաստեղծ, գրականագետ Նաիրա Համբարձումյանի հետ

admin

Kings of Leon-ը հետաձգում է համերգները

admin

Օնլայն սերիալներ

Սուսի Միսակյան