Image default
Գրական Անկյուն

Էլիզա Պետրոսյան «Արվեստի սահմանները…»

Արվեստի համար սահմաններ չկան…

Կամուրջ են կապում,միմյանց միանում,

Իսկ այդ կամուրջը վայրկյան առ վայրկյան

Ձգվում հեռուներ, շրջում քաղաքներ,

Մտնելով տներ` հենարան փնտրում:

Արտացոլում ուժն ու պատմությունը

Իղձն ու էությունը`փորձելով ստեղծել նոր շքեղություն:

Անդադար փնտրում երկրորդ հենարան,

Որպեսզի անմահանա թանձր մթնշաղում:

Արվեստի համար սահմաններ չկան…

Նրանք կարող են խոյանալ վերև` հանկարծակի անկում ապրելով,

Պախարակել չարը`գեղեցիկն ու բարին օրինակելով

Միաձուլել սերը նոր ծնունդ առնող ատելության հետ,

Հույզերն ու ապրումները նյութականացնել`վերածելով անծայր զուգահեռների:

Արվեստի համար սահմաններ չկան…

Գեղարվեստորեն նոր սկիզբ են առնում

Ու դառնում ազգին արդի ժառանգորդ:

loading...

Կարդացեք նաև

Արշակ Սեմիրջյան. “ՀՈԳՈՒ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ”

admin

‘Նվիրում եմ իմ լավ ընկեր է. Յ.-ին’

admin

Սերվանտեսի հումանիստական եւ բարոյագիտական հայացքները «Դոն Կիխոտ» վեպում

admin