Image default
Հասարակություն

«Իմ Անկախ Հայաստանը». Ամենաանկեղծ բարեմաղթանքները

750601308125795Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ հայությունը  նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայաստանի Երկրորդ Հանրապետության Անկախության օրը տոնում է նաև Ֆեյսբուքահայությունը: Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբուքի  հայ օգտատերերի շնորհավորանքներն  ու սրտի  խոսքերը , ինչպես  նաև տոնի առիթով արված լավագույն գրառումները:


Տիգրան
Մշեցյան ( ուսանող)  –Անկախ Հայաստանում կուզենայի տեսնել ժողովրդի կողմից իրենց երկրի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունք  ու, իհարկե, հայրենասիրության ցուցաբերում: Կուզենայի տեսնել զարգացում, առաջընթաց,  բարեկեցություն և վստահություն, որ վաղվա օրը էլ ավելի լավն է լինելու:

      

Սերգեյ Տոնոյան (ծրագրավորող)- Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, մասնագիտական կողմնորոշումից, պետք է գնահատենք և կարևորենք մեր ձեռք բերած անկախությունը: Հայ ժողովրդի կամքի, համառության, խիզախության և հերոսության գնով մենք ձեռք բերեցինք այդքան երազած անկախությունը: Ես հպարտ եմ, որ ապրում եմ անկախ Հայաստանում, հպարտ եմ, որ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացի եմ Իմ սիրելի, անկախ Հայաստան, ցանկանում եմ քեզ հազարամյակների կյանք:

      

Օֆելյա Իսայան  (սոց.աշխատող)– Բարև, Հայաստան, ես քո զավակն եմ: Գրում եմ քեզ հազարավոր կիլոմետրեր հեռվից: Գիտեմ, որ կարոտում ես ինձ, ես էլ քեզ այնքան շատ եմ կարոտել, որ համրանքս կորցրել եմ…Քո անկախության Տոնն է շուտով, որի լինելիության համար բավականին երկար ենք մաքառել, Հայկից, սկսյալ մինչև մեր օրերը …մինչև Մոնթե…Հայաստանի անկախության պայքարը ես և իմ հասակակիցներն էլ ենք տեսել ավելին՝ նաև մասնակցել ենք…Հիմա քո Տոնն է, Հայաստան, քո և հազարավոր որդիներիդ, որոնք հավատացին քո անկախությանը և մաքառեցին «մահ իմացեալը…» իրենց սրտում ունենալով… Քո Տոնն է, իմ փառավոր ու հնամենի Հայաստան, իմ կանգուն ու դեռ հզորանալիք Հայաստան…Քեզ բար երթ քո անկախության շեմից…..Շնորհավոր Տոնդ, ՀԱՅԱՍՏԱՆ…

      

 Աշոտ Սարգսյան ( հիմնադիր տնօրեն)- Այս կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որպեսզի բոլոր այն ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենքշնորհիվ Անկախության էլ ավելի խորանան ու ամրանան, իսկ բոլոր այն թերությունները, որոնք ծագել են ընթացքում անէանան ու պատմություն դառնան:

      

Սուսաննա Բաբայան (ուսանողուհի)- Կցանկանայի, որ բացի կենտրոններից ուշադրություն դարձնեին նաև քաղաքների մյուս հատվածներին ու ավելի գեղեցկացնեին, Հայաստան վերադառնային սփյուռքահայ ընտանիքներ, նոր աշխատատեղեր բացվեին, ավելի շատ օտարերկրացիներ ճանաչեն մեր երկիրը, մշակույթը և նման շատ այլ բաներ…

      

 Արմեն Մխեյան (բլոգեր )– Ես 22-ամյա անկախ Հայաստանի քաղաքացի եմ: Ես, դու, նա ու բոլորս մեր անկախ պետության անկախ մասնիկներն ենք: Յուրաքանչյուրս մեր պետության անկախության գաղափարի կրողն ենք, և մեր անկախությունը էլ ավելի ամուր է, երբ կայուն է մեր գիտակցությունն ու հոգու կորովը` պատրաստ դիմագրավելու բոլոր փորձություններին… Շնորհավոր Հայասատա՜ն, շնորհավոր ո՜վ հայ…

      

 Դավիթ Հովհաննիսյան (ուսանող)– Անկախ Հայաստան. իզուր չի ասված, քանզի անկախ Հայաստանը յուրաքանչյուրինս է և առավելապես մերը՝ երիտասարդներինս, քանզի մեզ նման երիտասարդ է ու կյանքով լի, պայծառ ապագայի ճանապարհին կանգնած: Անկախ Հայաստանը մեր տունն է, ուստի ցանկանանք նույնքան բարորություն և խաղաղություն, նույնքան ներդաշնակություն, որքան կցանկանանք, որ լինի մեր տան մեջ: Ապրի՛ր ու միշտ ժպտա՛, իմ անկախ Հայաստա՛ն!

      

 Արման Հայրապետյան (մարքեթոլոգ)-Այսօր, սեպտեմբերի 21-ին Հայաստանիս ուզում եմ մաղթել, որ ամեն տարի այս օրը իրական տոն լինի ամեն հայի սրտում: Ուզում եմ, որ Հայաստանս լինի այնքան հզոր և կայուն պետություն, որի հետ հաշվի կնստեն, որը կկարողանա պահանջել ցանկացած բան, այլ ոչ թե խնդրել: Ուզում եմ, որ Արցախս լինի Հայաստանի մարզ, ինչպես և Կարսը, Պարսկահայքը, Ջավախքը, բայց անգամ այդ տարածքը փոքր լինի Հայաստան վերադարձած և իրենց երկիրը շենացնող միլիոնավոր հայերի համար: Ուզում եմ, որ Հայաստանիս բանակը լինի ամենամարտունակը տարածաշրջանում և ոչ մի հարևանի կամ այլ երկրի մտքով չանցնի աչք դնել Հայաստանիս պատմական տարածքի վրա կամ փորձել իմ երկրում “հաստատել ժողովրդավարություն”: Ուզում եմ, որ Հայաստանիս ամուր հիմքը ամուր ընտանիքները լինեն, բազմազավակ և ապահոված: Ուզում եմ ու այդպես լինելու է, ու եթե ոչ իմ որդիները, ապա իմ թոռները Արարատը կամ Անին տեսնելու համար այլ երկիր չեն գնալու: Շնորհավոր տոնդ, ՀայաստանՍ:

      

 Արամ Հակոբյան (բլոգեր)- Արդեն 22 տարի Հայաստանը անկախ է: Անկախություն, սա այն էր ինչի մասին դարերով երազում էր հայազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը: Բայց արդյո՞ք  գնահատում ենք այն, արդյո՞ք գիտակցում ենք նրա արժեքը, արդյո՞ք մեր գործողություններով չենք վտանգում այն…

Կուզեմ, որ ամեն հայ գոնե մերթընդմերթ իրեն հղի այս հարցերը, մտորի դրանց շուրջ և վերջապես զգա  ուգնահատիանկախության արժեքը:

Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն: Ցանկանում եմ ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում եմ ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն:  Եվ երազում եմ հային տեսնել ծաղկող, սերունդ տվող: Ու թող փողոցներում այնքան բալիկ լինի, որ նրանց խինդն ու ծիծաղը թնդա Հայոց Աշխարհի խաղաղ ու կապույտ երկնքում:

Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, իմ մա՛յր Հայաստան…

      

 Հովհաննես Աղաջանյան( ՏՏ Մասնագետ ) – Կուզենայի մի օր տեսնել բոլոր այն մարդկաց, ովքեր պայքարել են ՀՀ անկախության համար … ու շնորհակալություն հայտնել:

      

Սաքո Անանյան – Կեցցե Ազատ Անկախ Հայաստանը և փառք ու պատիվ անկախ Հայաստանը կերտողներին ոչ ոք չի մոռացվել ոչինչ չի մոռացվում կեցցե Հայաստանը խոնարհմեւնքս հերոս ազատամարտիկներին:

      

Սմբատ Սարկավագ Խանվելյան – Շնորհավորում եմ Հայաստանի անկախության 22 ամյակի առթիվ: Մեր անկախ պետականությունը 22 տարեկան է, արդեն չափահաս և ինքնուրույն: Լինենք տերը մեր 22-ամյա անկախության, միասնաբար հզորացնենք մեր երկիրը: Մեր հզորությունը` մեր միասնության մեջ է: Մեր ժողովուրդն իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը: Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային և միակամ շարժվի դեպի համահայկական իղձերի իրականացում: Առ Աստված ունեցած ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների մենք պարտավոր ենք հաղթահարել նաև ժամանակի մարտահրավերները և առաջ ընթանալ: Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, զոհված ազատամարտիկների մայրերին, հարազատներին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Աղոթենք, որ Աստված իր ամենազօր Աջով պահի ու պահպանի մեր երկիրն ու ժողովրդին՝ խաղաղությամբ և անսասան հավատով այժմ և հավիտյան:

                                                            

Ամսագիր.am-ը ևս շնորհավորում է բոլոր հայերին այս հրաշալի օրվա կապակցությամբ, ցանկանալով, որ երբեք չզգանք անկախության բացակայություն: Մաղթում ենք տոնական բարձր տրամադրություն ամենքին:

 

 

loading...

Կարդացեք նաև

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

admin

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Մշակութային երաժշտական երեկո