Image default
Հասարակություն

Ինչպես գովազդը փոխեց կանանց սովորությունները

1Մեզ միայն թվում է թե մեր սովորությունները բնավորության արդյունք են:

Ինչպես ապացուցում է պատմությունը, այս կամ այն բանը սիրելը, գործածելը ամենևին էլ մեր առողջ մտքի թելադրանքը չէ, այլ ավելի հաճախ գովազդի արդյունք է:

Ամերիկայի  XX  դարի պատմությանը նվիրված «Դարաշրջանը պատկանում է գովազդատուներին» գրքում նրեկայացված են այն սովորությունները, որոնք կանայք ձեռք են բերել շնորհիվ գովազդի:

Այսպիսով, որոնք են այդ սովորությունները.

Վախ բերանի տհաճ հոտից (Listerine-ի գովազդ)

2

Ջորդան Լամբերտը 1879 իր գործընկերոջ հետ ստեղծեց ուժեղ վիրաբուժական հականեխիչ և անվանեց «Լիստերին»:

Դեղագործական ընկերությունը ցանկանում էր ընդլայնել շուկան և Լիստերինը վաճառել սովորական գնորդներին, սակայն չէին կարողանում գտնել առօրյայում գործածելու տարբերակ:

Գլխավոր դեղագործը ինչ-որ կերպ  համոզվում է, որ հեղուկը բուժում է հալիտոզը`բերանի տհաճ հոտը:

Ոչ մի հականեխիչ դեռևս չէր գովազդվել որպես բերանի տհաճ հոտի դեմ միջոց: Եվ որոշեցին խաղադրույք կատարել հենց այս անվան վրա: Այդ պահից սկսած «Լիստերինի» գովազդը պատմում էր, թե ինչպես կարող է ոչ թարմ շնչառությունը փչացնել շփումը և  անձնական կյանքը:

Մարդկությունը երբևէ գլխի չէր ընկել այդ սարսափելի վտանգի մասին, քանի դեռ այդ մասին չհայտնեց գովազդը:

Այս ժամանակից ի վեր թարմ շնչառությունը հանրային մոտիվ է մաստակի և ատամի մածուկի գովազդներում:

Ատամները լվանալու սովորությունը (Pepsodent -ի գովազդ)

 3

Որքան էլ զարմանալի է մինչ 1900-ական թվականները ատամների առողջությունը ամերիկացիները չէին կապում անընդհատ լվանալու հետ:

Սակայն ատամի մածուկի վաճառքը կապված էր մարդկանց օգտագործելու հաճախականությունից և Pepsodent ընկերությունը թողարկեց գովազդ, որտեղ ներկայացված էր  թե ինչու պետք է ատամները լվանալ:

Այսօր մենք ոչ մի նոր բան չենք տեսնում դրանում. ձյունաճերմակ ժպիտի, գեղեցկության ու առողջության խոստում:

Սակայն XX դարի սկզբին դա հայտնություն էր: Անհրաժեշտ է. ահա թե ինչ պետք է անել առողջ ատամներ ունենալու համար: Ամենօրյա մաքրումը խոզանակով ու մածուկով դարձան կյանքի նոր նորմեր, և  անգամ մանուկները կասեն. Ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ:

Կանանց ևս պետք են ածելիներ Gillette-ի գովազդ

4

Առաջին անգամ անցանկալի մազերի մասին խոսեցին նրանք, ում դա ամենաշատն էր ձեռնտու` Gillette ընկերության ներկայացուցիչները, ածելի վաճառողները:

Առաջին գովազդը, որը սոսնձեց թևատակի մազերին «անցանկալի» բառը, թողարկվեց 1915 թվականին Harper’s Bazaar ամսագրում:

Այդպես սկսվեց մասշտաբային գովազդը: Փաստերը շատ տարբեր էին . հաճախ գովազդը խոսում էր հիգենայի, ապա գեղեցկության մասին.«Ժամանակակից երեկոյան զգեստները պետք է բացեն թևեր», «Առաջին գեղեցկուհիները ասում են, որ թևատակի մաշկը պետք է լինի հարթ ինչպես այտերինը»: Սկսելով թևատակից գովադը արագ հասավ ոտքերին:

Եվ կանայք սովորեցին, որ սափրվելը մինիմումն է ժամանակակից գեղեցկության համար: Այսօր ոչ ոք չի կասկածում, որ այդ միտքը պարտադրվել է Gillette-ի կողմից:

Կանայք կարող են ներկել մազերը (Clairol-ի գովազդ)

5
Մինչև 50-ական թվականների վերջը կարծիք կար, որ պարկեշտ կինը մազերը չի ներկում: Որպեսզի մեծացնի ներկերի վաճառքը,  Clairol ընկերությունը թողարկեց մի սրամիտ գովազդ: Մանրամասները կարող եք կարդալ  «Դարաշրջանը պատկանում է գովազդատուներին» գրքում:

Իր գոյության տասնամյակի ընթացքում Clairol ապրանքանիշի ներկերից օգտվում էին միայն 7 % կանայք, ներառյալ դերասանուհիները, մոդելները,  իսկ 1950-ականներին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կեսը արդեն մազերի գույնը փոխում էր:

Մազերի ներկի վաճառքը  բերում էր արդեն 200 մլն դոլար  եկամուտ 25 մլն-ի փոխարեն:

Այսօր մազերի ներկումը ամենևին անպատշաճ չէ և դա Clairol-ի շնորհիվ:

 

 

 

loading...

Կարդացեք նաև

Այսօր օվկիանոսների համարհային օրն է

admin

Այսօր Հայոց Նավասարդն է

admin

Այսօր պետականաշինության մեջ կնոջ դերը քիչ է: Կարինե Խոդիկյան

admin