Image default
Հասարակություն

Ինչպես են դիմավորում ՆՈՐ ՏԱՐԻՆ տարբեր երկրներում

Ամանորով նշում են տարվա սկիզբը: Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի մեկին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։ Ամանորը (հին հայերենում` «նոր տարի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ : Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Նման բազմազանությունը ժողովուրդների տնտեսական ու կուլտուրական փոխհարաբերություններում դժվարություններ էր առաջացնում։ Ուստի 16-րդ դարի վերջերից սկսած (1582 թվականին), որոշվեց նոր տարվա սկիզբը համարել հունվարի մեկը։ Հենց այդ բանն էլ դրվեց մեր ներկա օրացույցի հիմքում։ Նոր տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգոր 13-րդի կողմից, Հուլյան օրացույցի փոխարեն։ Այդ երկու տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է տասներեք օր։ Սակայն տարբեր երկրներում ամանորը նշվում է տարբեր ավանդույթներով:

 

ԻՏԱԼԻԱ
Իտալիան Սուրբ Ծննդյան տոնր նշում է կաթոլիկ օրացույցով` դեկտեմբերի 25-ին, և քրիստոնեական աշխարհի այդ կարևոր իրադարձությունը համընկնում է Հռոմեական կայսրության կարևոր տոներից մեկի` Սատուրնալիամիի հետ: Այդ օրը հին աշխարհը տոնում էր ձմեռային արևադարձը` օր, երբ վերածնվում է Արևը: Մինչև այսօր էլ իտալացիները չեն մոռացել այդ տոնը և Ծննդյան տոներին մեծ ծղան (վառելափայտի կտոր) են կրակի տալիս, որը պետք է վառվի մինչև Նոր տարին: Այս հեթանոսական տոնի համաձայն, ծղանի վառվելը նշանակում էր ազատվել բոլոր վատ բաներից, չարի ոչնչացում և հին տարվա ճանապարհում: Ըստ լեգենդի` Կույս Մարիամը կեսգիշերվա պատարագին մտնում էր աղքատ մարդկանց տները` տաքացնելու նորածին Հիսուսին վառվող ծղանից դուրս եկող ջերմությամբ:

ՖՐԱՆՍԻԱ
Կաթոլիկների և բողոքականների ամենակարևոր տոնը Սուրբ Ծնունդն է: Չնայած ժամանակակից եվրոպացին պարտադիր չի համարում եկեղեցի գնալը, սակայն Սուրբ Ծննդյան տոները իրենց մեջ պարուանկում են նաև կրոնական տարրեր: Տարվա վերջում Փարիզի, նույնիսկ Ֆրանսիայի փոքր քաղաքներում փողոցները վառվում են պայծառ կրակներով և լցվում են զբոսաշրջիկներով: Ֆրանսիական տոները տարբերվում են այլ երկրների տոներից: Առաջինը, որը աչքի է ընկնում, տոնածառի ոչ հանրահայտ լինելն է: Դրա փոխարեն տոների գլխավոր սիմվոլը համարվում է մսուրը, որտեղ ծնվել է Քրիստոսը: դրվում են Փարիզի կենտրոնում:

ՉԵԽԻԱ
Չեխիայում Ամանորին պատրաստվում են դեկտեմբերի 25-ից շուտ: Պուրակներում տնկում են եղևնիներ և զարդարում խաղալիքներով: Ծննդյան տոների նախօրեն` դեկտեմբերի 24-ը նրանք անվանում են Արջի Տոն: Այդ օրը ընդունված է արջերին կերակրել քաղցրավենիքով:

Երկնքում առաջին աստղի հայտնվելուց հետո մարդիկ նստում են սեղանի շուրջ: Սեղանին միշտ դրված են լինում չեխական թխվածքներ, բլիթներ, ալյուրից պատրաստված գնդեր, չեխական ապուր: Աղաանդերի սեղանին դնում են չեխական նուշով և չամիչով թխվածք:

Իսկ դեկտեմբերի 31-ին Չեխիայում նշվում է Նոր Տարին: Այդ օրը ընդունված է միմյանց նվերներ տալ: Փողոցները մեկ րոպե անգամ չեն խաղաղվում: Ամենուրեք վառվում են կրակներ, փայլփլում են փողոցում գտնվող տոնածառների լույսերը

ՖԻՆԼԱՆԴԻԱ
Ֆինլանդիայում Ամանորին պատրաստվում են շատ վաղ` դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Առաջին տոնական եռուզեռը սկսում են կանայք: Նրանք ֆիննական ավանդույթի համաձայն հավաքվում են տոնական զարդարանքներ պատրաստելու համար: Դրանք այնուհետև վաճառվում են ծննդյան տոներին նվիրված տոնավաճառներում: Դրանցից ստացված հասույթը օգտագործվում է բարեգործության համար: Այդպիսի երեկույթներ կազմակերպվում են նաև աշխատանքի վայրում և ընտանիքներում: Այսպիսի երեկույթների անբաժան մասն է կազմում տոնական ծրագիրը, որն իր մեջ ներառում է երաժշտական և թատերական ներկայացումներ, խաղեր, շնորհավորանքներ: Այսպիսի «փոքրիկ տոները» նշվում են 1920 թվականից:

Ֆիննական Ձմեռ Պապը կոչվում է «Յոուլուպուկի» : Շատ հաճախ նրա դերը ընտանիքում կատարում է զգեստափոխված հայրը: Երեխաները զգեստափոխվում են և դառնում նրա փոքրիկ օգնականները` կարմիր զուգագուլպաներով, երկար, կարմիր գլխարկներով և կարմիր զարդերով մոխրագույն հագուստներով: Հաճախ Ձմեռ Պապն իր հետ բերում է նվերներով մեծ պարկ, և երեխաները նրա համար երգեր են երգում ¨ շուրջպար բռնում:

1925 թվականին թերթերը պատմություն էին գրել այն մասին, որ Ձմեռ Պապն իրականում ապրում է ֆիննական Լապլանդիայում: 1927 թվականին ռադիոյի մանակական հաղորդման հաղորդավար Քեռի Մարկուսը բացեց մեծ գաղտնիքը. «Ձմեռ Պապն ապրում է Լապլանդիայի Կորվատունտուրի մասում, նրա տնակը գտնվում է Ֆինլանդիայի արևելյան ափին: Այն նման է նապաստակի ականջի: Ասում են, որ այդպիսի ձևը թեթևացնում է Ձմեռ Պապի աշխատանքը:»

Ֆինլանդիայի երեխաների մոտ պահպանվում է Ձմեռ Պապին նվերներ բերելու մասին նամակ գրելու սովորույթը: Գոյություն ունի «Ձմեռ Պապ» անունով մի գյուղ, որտեղ կարդացվում են այդ նամակները: Ծնողները կարող են այստեղ թողնել իրենց նվերները, և ցանկացած ժամանակ նրանք Ձմեռ Պապի կողմից կուղարկեն դրանք երեխաներին:

loading...

Կարդացեք նաև

«Ռեալ»-ի իսկական երկրպագուն պետք է հենց «Բարսա»-ին երկրպագի

admin

«ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ». 7-ԱՄՅԱ ՀՈԲԵԼԱՅԱՆ

Ցեղասպանություն

admin