Image default
Ես և Նա

Խորհուրդներ, որոնք կփոխեն ձեր կյանքը և առողջությունը

Առողջ լինելու համար գիտենք բազմաթիվ բժշկական խորհուրդներ, սակայն մենք իմացել ենք մի քանի կանոններ և խորհուրդներ, որոնք կփոխեն կյանքը դեպի լավը:
Մեր օրգանիզմը կարող է առանց սննդի դիմանալ մեկ շաբաթ, սակայն առանց քնի՝ ընդամենը մի քանի օր: Դիմադրել դրան անհնարին է: Պատահում է, որ քնում են աշխատանքի վայրում, դասերի ժամանակ, ավտոմեքենայի ղեկին: Իսկ դա արդեն շատ վտանգավոր է: Այսպիսով՝ բավարար և կանոնավոր քունը շատ կարևոր է: Մարդիկ, որոնք քիչ են քնում շուտ են ծերանում և հաճախ են հիվանդանում:
Հաճախ ստուգեք ձեր զարկերակը՝ դա առողջական վիճակի լավ ցուցանիշ է: Սովորաբար զարկերակի ցանկացած փոփոխություն վկայում է հիվանդագին վիճակի մասին:
Ինչքան հնարավոր է հաճախ շփվեք ընկերների հետ: Կան հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ ընկերների հետ հաճախ շփվող մարդիկ 25% ավելի երջանիկ են: Կարևոր չէ, դա անմիջական շփում է, թե նամակագրություն: Իսկ, ինչպես հայտնի է, երջանիկ մարդիկ ավելի առողջ են: Միք մոռանա աշխատանքի վայրում, տանը որոշ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ: Մասնագետները նշում են, որ մարդիկ որոնք կարող են լսել ինքներն իրենց հոգեպես ավելի երիտասարդ են, քանի որ այդ հատկության շնորհիվ պահպանում են մտքի սրությունը և պարզությունը:
Չծիծաղեք, բայց հանգստությունը թուլամտությունը կանխարգելու շատ լավ միջոց է: Սովորե’ք արագ հանգստանալու մի քանի ձև, եթե ջղայնանալու առիթ եք ունեցել: Գտեք հանգիստ տեղ, որտեղ կարող եք նստել, փակել աչքերը, պատկերացրեք հաճելի տեսարան, հիշեք ձեր սիրած վայրերը: Մի քանի րոպե մնացեք այդ դիրքում և արդեն կհանգստանաք: Եթե չափեք ճնշումը մինչև այդպիսի հանգիստը և հետո կհամոզվեք, որ այն գործում է:
Կանայք հաճախ դիմանում են ցավին, այդպիսով բաց թողնելով հիվանդության կարևոր նախանշաններ: Միք անտեսի ցավը և կխուսափեք բազմաթիվ անախորժություններից:
Ցանկացած տարիքում մարզեք ձեր հիշողությունը: Լավ հիշողությունը վկայում է ուղեղի լավ, աշխատունակ վիճակում գտնվելու մասին:

loading...

Կարդացեք նաև

Ցնցող փաստեր սեքսի մասին

admin

Ինչ է խոստանում օձի տարին կենդանակերպի նշաններին

admin

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Սուսի Միսակյան