Image default
Զարմանազան

ԽՍՀՄ ամենադաժան 5 սերիական մարդասպանները. (լուսանկարներ)

Անատոլիյ Բիրյուկով՝ «Երեխաների որսորդը» 

Իր առաջին սպանությունը Բիրյուկովը կատարել է 1977-ին: Նա մահճակալի միջից երեխայի էր գողացել, տարել էր նրան անմարդաբնակ վայր ու փորձել էր բռնանալ երեխային: սակայն մոլագարին վապեցրել են մոտակայքով պատահաբար անցնող մարդիկ, և նա դանակով սպանել է երեխային: Նույն տարում Բիրյուկովը ևս մի քանի բռնաբարություններ ու սպանություններ է իրականացրել երեխաների նկատմամբ, սակայն վեցերորդ փորձից հետո նրան սկսեցին հետևել: Կալանավորումից հետո քննիչներն ու հոգեբանները եկել են եզրակացության, որ Բիրյուկովը նոպիոֆիլիայի ծանր մակարդակով է տառապում՝ վախ ունի երեխաներից:

Ալեքսեյ Սուկլետին՝ «Ալիգատոր»

Սուկլետինի զոհերն են դարձել յոթ աղջիկ ու կին, որոնց նա սպանում էր ու ուտում իր հանցակիցների՝ Շակիրովայի ու Նիկիտինի հետ միասին: Առաջին զոհը Եկատերինա Օսետրովա անունով կինն էր, ով սպանվեց 1981-ին:

Գյուղակում, որտեղ նա ապրում էր, սկսեցին լուրեր տարածվել, որ Սուկլետինը որակյալ միս է վաճառում: Սուկլետինի այգում գտնվեց 4 պարկ մարդկային ոսկորներ: Մոլագարին գնդակահարեցին 1994-ին, իսկ Շակիրովան ու Նիկիտինը 15-ական տարի ազատազրկման ենթարկվեցին: Սուկլետինի զոհերի թիվը անցնում է 7-ից:

Սերգեյ Տկաչ՝ «Պավլոգրադյան մոլագար»

Գործել սկսել է Տկաչը 1980-ականներից, և նրա հանցագործությունների մոտիվները միշտ սեռական բնույթ են կրել: Մարդասպանը ընտրում էր 9-17 տարեկան աղջիկների: Տկաչն իր «գործից» հետ խնամքով վերացնում էր բոլոր հնարավոր ապացույցները և սիրում էր իր մոտ պահել իր զոհերի իրերից՝ որպես հիշատակ:

2005-ին Տկաչը հանդիպեց իր հերթական զոհին՝ 9-ամյա մի աղջնակի, որից հետո ձերբակալվեց: Այսօր Տկաչը բանտում է շարունակում է իր ցմահ պատիժը կրել:

Վլադիմիր Մուխանկին՝ «Լենին»

Վլադիմիրը եղել է անցանկալի ու անսպասելի զավակ, որից հետո տանը վատ վերաբերմունքի է արժանացել: Չարանալով շրջապատի վրա՝ 1995-ին «Լենինը» սկսեց սպանել. մի քանի ամսվա ընթացքում 8 հոգի սպանվեցին նրա ձեռքով: Մուխանկինը ծաղրում էր իր մահացող զոհերին՝ հոգեվարքում գտնվող մարմինների վրա տարատեսակ զզվելի գործողություններ իրականացնելով:

Նրան մեղավոր ճանաչեցին 22 հանցագործությունների համար, որոնցից 8-ը սպանություններ էին: Այսօր Մուխանկինը իր ցմահ պատիժն է կրում :

Վլադիմիր Իոնեսյան՝ «Մոսգազ»

Խրուշչովյան ձնհալի տարիներին դժվար էր պատկերացնելը, որ Ձեր բնակարան կմտնի մի չարագործ, կներկայանա որպես Մոսգազի կամ ЖЭК-ի աշխատակից ու կդիմի խորամանկ մեթոդի:

«Մոսգազ» կեղծանվամբ սերիական մարդասպանն իր առաջին սպանությունը գործել է 1963-ին. ներխուժելով բնակարան՝ նա կացինով սպանել է 12-ամյա տղային, որը տանը միայնակ էր, և մի քանի իրեր է վերցրել: Վերջին զոհը եղել է 46-ամյա մի կին: Այս սպանությունից հետո նրան գտել են, կալանավորել ու գնդակահարել:

loading...

Կարդացեք նաև

Էրոտիկան գովազդում. Լավագույն մտահաղացումները

admin

23ամյա տատիկը

admin

Խոշտանգումների զարհուրելի տաս գործիքները

admin