Image default
Զարմանազան

Կայք հատուկ քնկոտների համար

185883_1_1333112296Եթե դուք սիրում եք երկար քնել, իսկ առավոտյան ձեզ արթնացնում է նույն, արդեն ձանձրալի զարթուցիչը, ապա խորհուրդ կտանք գրանցվել այս կայքում, որի հիմնադիրը մեր հայրենակից Հրաչիկ Աճամյանն է:

Գրանցվելուց հետո դուք նշում եք թե որ ժամին եք ուզում որ ձեզ արթնացնեն, և կայքի արթուն օգտատերերը կզանգահարեն ձեր հեռախոսահամարին և բարի օր կմաղթեն: Կայքում գրանցված են արդեն ավելի քան մեկուկես միլիոն օգտատեր և այդ թիվն անընդհատ աճում է:

Ինչպես պատմում է Հրաչիկ Աճամյանը, նման կայք ստեղծելու գաղափարն առաջացել է նրա մոտ այն բանից հետո երբ նա ստիպված էր լինում արթնանալ անծանոթ համարներից ստացված  հեռախոսազանգերից և հնարավորինս այնպես անել որ զանգահարողը գլխի չընկնի որ ինքը հենց նոր արթնացավ քնից:

Կայքը հասանելի է նաև բջջային բոլոր տարբերակներով: Իհարկե պետք է նշել որ ձեր հեռախոսահամարը գաղտնի է պահվում մյուս օգտատերերից, դուք զանգը ստանալու եք կայքի միջոցով:

Իսկ եթե դուք ինքներդ եք վաղ արթնանում, ապա կարող եք ինքներդ արթնացնել ուրիշներին:

Գրանցվել կայքում

budya

loading...

Կարդացեք նաև

Սպամը տարածված էր անգամ մինչ ինտերնետի հայտնվելը

admin

Մեր օրգանիզմի ներքին ռիթմը

Աշխարհի ամենացածրահասակ կինը

admin