<

Կկայանա «Վիլլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վիլլի Վայներ և ընկերներ» խորագրով համերգը, որի ընթացքում Երևանի պետական կամերային երգչախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, կներկայացնի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Վիլլի Վայների ստեղծագործություններից բաղկացած համերգային ծրագիրը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ-ում Իսրայելի դեսպանության և «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի օժանդակությամբ իրականացվող համերգային բացառիկ ծրագիրը ծնվել է կոմպոզիտորի և նրա ընկերների՝ Ե. Երկանյանի, Մ. Վարդազարյանի, Ա. Ազիզյանի, Ա. Թորոսյանի, Վ. Բաբլոյանի, Ք. Ոսկանյանի, Լ. Եդիգարյանի, Հ. Համբարձումյանի ստեղծագործական համագործակցության շնորհիվ, որի արդյունքում Վիլլի Վայների տարբեր ժանրերում գրված 13 ստեղծագործություններ փոխադրվել և մշակվել են երգչախմբային կատարման համար:
Վիլլի Վայներն անվանի կոմպոզիտոր է, ջութակահար, երգիչ և հասարակական գործիչ: Նա բազում սիմֆոնիկ, ջազային, կամերային-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա երաժշտությունն այսօր հնչում է աշխարհի բազմաթիվ երկրներում` հայտնի երաժիշտների կատարմամբ։ Նա հրեական դասական երաժշտական մշակույթի վառ ներկայացուցիչներից է, ով նշանակալի ներդրում ունի ինչպես հայկական, այնպես էլ հրեական երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում։

трафик на сайт купить
loading...

Related posts