Image default
Հասարակություն

« Կյանքը կրակոցից առաջ և հետո»: Բացառիկ հարցազրույց վիրավոր զինվորի հետ

getImage (2)2013 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու միջադեպի առնչությամբ լրատվամիջոցները չէին լռում: Շարունակ լուսաբանումներ, ստույգ ու կեղծ տեղեկություններ էին հաղորդում դեպքից ցնցված հասարակությանը: Անգամ Հրաչյայի կոմայի մեջ լինելու ընթացքում հրապարակվեց  տեղեկություն, թե ինչպես է նա կոմայից դուրս եկել և նրան ձեռքով կերակրել են, այն դեպքում, երբ տղան բավական ժամանակ արհեստական սնուցում էր ստանում կոմայից դուրս գալուց հետո:

Հրաչյա Սարգսյանը իսկապես դուրս եկավ երկու շաբաթ տևած կոմայից, վիրավոր զինվորի հայրը պատասխանեց լրագրողներին. պատասխանեց հանդարտ ու առանց հայհոյանքների: Հետո…հետո բոլորը լռեցին:

_Էլ գրելու բան չկար: Իրականում լրագրողներից շատերին միայն շոու էր պետք, իսկ երբ տեսան, որ մեր շուրջ աղմուկ չեն կարող ստեղծել, որ մեր ընտանիքը հետաքրքրված է միայն Հրաչյայի առողջացմամբ , հարցին այլևս չանդրադարձան,- նշեց  զինվորի հայրը` Վաղինակ Սարգսյանը:

Իսկ իրականում Հրաչյան իհարկե արագ ապաքինվում է, սակայն դեռ լիովին ոտքի չի կանգնել ու կան դեռ մի շարք չլուծված խնդիրներ: Գլխից ծանր վիրավորված Հրաչյայի մարմնի ձախ հատվածը դեռևս լավ  չի աշխատում:

Սակայն, ըստ երիտասարդի, սարսափելին այն ծանր հոռետեսական տրամադրությունն է, որը տանը փակված մնալու երկար ու ձիգ ամիսների ընթացում հաճախ է համակում իրեն:

_Նպատակներս շատ էին: Մինչ ծառայության գնալս ապրում էինք Ռուսաստանում, այնտեղ անասնաբուժություն էի սովորում: Վստահ չեմ, որ եթե ծառայությունից վերադառնայի Ռուսաստան, կշարունակեի մասնագիտանալ այդ ոլորտում:  Կենդանիներին իհարկե սիրում եմ, բայց ավելի շատ մտածում էի, որ պետք է շատ գումար վաստակեմ, որ ընտանիքիս օգնեմ, որ ի վերջո մեր սեփական տունն ունենայինք:getImage (1)

Հրաչյա Սարգսյանը ծնողների և երեքամյա քույրիկի հետ այժմ ապրում է Արմավիր քաղաքում, վարձով բնակարանում:

Հիմա էլ Հրաչյայի նպատակները նույնն են. լավ մասնագիտություն ունենալ, լավ վարձատրվող աշխատանք գտնել ու կառուցել սեփական տունը. հիմա պարզապես նշում է. «Եթե ապաքինվեմ….»:

Իսկ տղայի ապաքինման համար ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի խնայել:  Հրաչյայի բուժումը դեռ ընթացքի մեջ է, արդյունքը` նկատելի:

Սակայն Հրաչյային դեռ չի ոգևորում տանը միայնակ տեղաշարժվելը.

_Հիմա շատ եմ ժամանակ կորցնում: Ոչ մի բանի վրա կենտրոնանալ չի ստացվում, ֆիլմեր եմ դիտում հիմնականում … Երբ կկարողանամ ինքնուրույն տանից դուրս գալ, կմտածեմ թե ինչո՞վ եմ ուզում զբաղվել:

Սակայն Հրաչյան որքան էլ տրտնջում է ձանձրալի առօրյայից, միանշանակ գիտակցում է  այն, որ եթե ինքն այժմ ողջ է, արդեն իսկ հրաշք է:

Իսկ այդ հրաշքը տղայի մերձավորները կապում են մկրտության հետ, որը տեղի է ունեցել դեպքից մի քանի օր անց վերակենդանացման բաժանմունքում:

_Աստծուն իսկապես հավատում եմ, իմ պատկերացումներով, -նշեց Հրաչյան, -երևի ոչ ոք մինչև մահանալը չի իմանա իրականում ինչպիսին է Աստված: Հուսով եմ ես էլ շուտ չեմ իմանա:

 

loading...

Կարդացեք նաև

Ծնողները երեխայի գլխացավի պատճառն են

Թոմ Հենքսը կոչ է անում մասնակցել Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարեգործական երեկոյին (Տեսանյութ)

admin

Ողջունելի են Հայրենիքում ապագային միտված բարեգործական նախաձեռնությունները

admin