Image default
Մշակույթ

Կյանքից հեռացել է «Սպաները» ֆիլմի աստղը

Կյանքի 66-րդ տարում  Մոսկվայում   վախճանվեց  դերեասանուհի  Նատալյա  Ռիչագովան,  որն հանրաճանաչ էր դարձել  «Սպաները»  ֆիլմում խաղացած  Մաշա Բելկինայի դերով:  Նա մահացել է դեռևս մայիսի կեսերին, բայց այդ մասին  իմացվեց միայն հիմա: Կյանքի վերջին տարիներին Ռիչագովան  զրկվել  էր մտերիմներից , ուներ նյութական դժվարություններ: Տաճարում , որտեղ  կատարվել է հոգեհանգստի արարողությունը, դերասանուհուն իրենց վերջին հրաժեշտը տալու էին եկել միայն 15 մարդ.  Մի քանի հարևաններ, հեռավոր ազգականներ, մի երկու կոլեգա  և միակ թոռը : «Էքսպրես  գազետա»-ն տեղեկացնում է,  որ դերասանուհու հուղարկավորությունը կազմակերպել է հարևանուհին` արվեստաբան  Լիդիա  Տիմչենկոն:

Խորհրդային տարիներին դերասանուհին հանրաճանաչության գագաթնակետին էր հասել:  Նրա դերասանական կարիերան սկսվել էր դեռևս դպրոցից:  1955 թվականին  ռեժիսոր   Իլյա  Ֆրեզը  երիտասարդ դերասաններ էր փնտրում իր «Վասյա Տրուբաչովը և նրա ընկերները » ֆիլմի համար: Փնտրում էին մոսկվայի դպրոցներում, որտեղ էլ նրան գտավ ռեժիսորը և առաջարկեց  Սինիցինայի դերը: Ֆիլմը մեծ հաջողություն  և 1957 –ին նկարահանվեց հաջորդ ֆիլմը` «Տրուբաչովի ջոկատը մարտնչում է»: Այդ տարիներին դպրոցի առաջին հարկում, գերազանցիկների լուսանկարների հետ, փակցված էր նաև Ռիչագովայի նկարը, թեպետ նա ամենևին էլ գերազանցիկ չէր: Նատալյան չէր պատրաստվում դերասանուհի դառնալ, սակայն մայրը նրան տարավ  քաղաքային Պիոներ Տան  թատերական ստուդիա, ուր Նատալյան հաճախեց մինչև դպրոցն ավարտելը:   Հետո իրար հաջորդեցին ֆիլմերը` «Կլավա Իվանովայի մասին», «Ծովը կրակի մեջ», «Շեմն անցիր» և իհարկե` «Սպաները», որտեղ Մաշա Բելկինայի դերը դարձավ նրա այցեքարտը:

ՎԳԻԿ-ում սովորելիս աղջիկը ծանոթացավ դերասան  Ալեքսեյ Ինժեվատովի հետ: Նրանք ամուսնացան և 1968-ին ծնվեց նրանց դուստրը` Մաշան: 38 տարեկանում Մարիան մահացավ ինսուլտից: Ռիչագովան  և Ինժեվատովը  իրենց խնամքին վերցրեցին  թոռնիկին` Սեյոժային:  Աղջկա մահից հետո Ալեքսեյ Նիկոլաևիչի առողջությունը կտրուկ վատացավ և 8 ամիս հետո նա այլևս չկար: Ամուսնու մահից հետո  Նատալյայի  միակ  սփոփանքն ու մխիթարություն թոռն էր` 15- ամյա Սերյոժան, որն էլ  դպրոցից  տուն վերադառնալով տեսել էր տատին արդեն մահացած:

 

Սվետա Ավետիսյան

loading...

Կարդացեք նաև

Հայաստանը տուգանվել է “Եվրոտեսիլին” չմասնակցելու համար

admin

«Ռոմեո և Ջուլիետի» նոր էկրանավորում

Հոլլիվուդում շանը կինոմրցանակ են տվել

admin