<

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

1448903cf0018a8f44444c5259017632Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը. Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը։

 Գևորգ Չեփչյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի  10-ին, Դոնի Ռոստով  քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի ղեկավարած  կուրսը: 1948 թվականին աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնուհետև` Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

 1971 թվականին արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման: Հեղինակ է Վարդան Աճեմյանին նվիրված երկու գրքի: Դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի  կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ դերերով` հայ թատրոնի տարբեր բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում:

 ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեփչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-Ին, ժամը 18.00-ին /հասցե՝ Տիգրան Մեծ պողոտա, շենք 12, բն.4/:

 Վերջին հրաժեշտը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հունվարի 14-ին, ժամը  12:00-14.00-ն: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

трафик на сайт купить
loading...

Related posts