Image default
Հասարակություն

Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման Արմավիրի միավորի 21-ամյակը

Երեկ Հայաստանի  Ազգային Սկաուտական Շարժման Արմավիրի միավորի շուրջ 160 անդամները նշեցին իրենց միավորի հիմնադրման 21 ամյակը: Միջոցառումը նպատակ ուներ համախմբել բոլոր սերունդների անդամներին. ներկայիս կազմի համար արժեվորել, որ իրենք արդեն բավական հասուն տարիք ունեցող կազմակերպության անդամներ  են, իսկ իրենց ավանգ սերունդի անդամների համար ևս մեկ հրաշալի առիթ հանդիսացավ հիշելու սկաուտական կյանքում ունեցած իրենց հմտությունները: Խորհրդանշանական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ ավանդական խարույկահանդես, ձեռային աշխատանքներ, վրանների լարում, պարային և երաժշտական համարներ: Իսկ այդ ամենը տեղի էր ունենում Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տարածում` բնության գրկում, քանի որ ինչպես նշեց Հայաստանի ազգային սկաուտական շարժման Արմավիրի միավորի խմբապետուհի Նարե Խլղաթյանը, սկաուտը բնության զավակ է և պետք է կարողանա կենսագործունեություն ծավալել բնությանը սերտ:

Ի դեպ, ՀԱՍԿ-ի Աջակցել հայ երիտասարդի զարգացմանը, հասնելու համար նրա որպես անհատի, քաղաքացու եւ ազգային ու միջազգային հանրությունների պատասխանատու անդամի, ֆիզիկական, մտավոր, հասարակական ու հոգեւոր ներուժի բացահայտմանը: Պատրաստել ամուր նկարագրի եւ բարոյական բարձր արժանիքների տեր, հավատավոր, առողջ, չարքաշ եւ արի հայեր, համագործակցության եւ ընկերասիրության ոգով դաստիարակված քաղաքացիներ, հայրենիքին ու ազգին ծառայելու համար:

ՀԱՍԿ-ի համար սկաուտությունը դաստիարակչական մեթոդ է, որը ձգտում է պատրաստել հայրենիքի համար պիտանի, ֆիզիկական բարձր կարողություններով եւ ազնիվ զգացումներով օժտված հայ նոր սերունդներ.
սերունդներ, որոնք ունակ են չընկճվելու եւ դիմակայելու հոգեկան եւ ֆիզիկական դժվարություններին,
սերունդներ, որոնք զվարթ են ու խանդավառ, բայց եւ պարտականության հանդեպ լուրջ ու գիտակից,
սերունդներ, որոնք ունեն նախաձեռնող ոգի եւ ստեղծագործ միտք, բայց եւ հնազանդ են ու կարգապահ, ընկերասեր են, բայց ուղղամիտ ու անաչառ:

[nggallery id=6]

loading...

Կարդացեք նաև

Գոյություն ունի՞ արդյոք Ձմեռ Պապը. Խորհուրդներ ծնողներին մանկական հոգեբանից

admin

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

admin

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամական միավորը` դրամը

admin