Image default
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում ՌԴ Վլադիմիր քաղաքում

2014-04-24 12.42.08
ԱՊՐԻԼԻ 24 ՎԼԱԴԻՄԻՐ: Ապրիլի 24-ին ՌԴ Վլադիմիր քաղաքում տեղի ունեցավ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Վլադիմիր քաղաքի հայ համայնքային կառույցների և “Հայ-լուս-Տան” կողմից:

Ոգեկոչման արարողությունը մեկնարկվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողի ներքո, որտեղ ծաղկեպսակներ դրվեցին Վլադիմիր քաղաքի քաղաքապետի, ադմինիստրացիայի և հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ելույթով հանդես եկավ միջոցառման նախագահող` Նարինե Գևորգյանը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Վլադիմիր քաղաքի Հայկական սփյուռքի նախագահ՝ Սերգեյ Աշոտովիչ Յաժանը, Վլադիմիրսկի շրջանի Եկեղեցիների խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Մյասնիկի Բլիքյանը, Վլադիմիր քաղաքի քաղաքապետ՝ Սերգեյ Սախարովը, Վլադիմիր քաղաքի

2014-04-24 11.56.34

 քաղաքապետարանի մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարպիլովիչը, հոգևոր խոսքով հանդես եկավ Վլադիմիր քաղաքի Ուսպենսկի եկեղեցու քահանա հայր Դմիտրին, եզդիական, հրեական, թաթարական և այլ համայնքների նախագահները և այլ մտավորականներ:

Հայ երիտասարդները ներկայացրեցին հատվածներ՝ Պարույր Սևակի “Անլռելի Զանգակատուն” պոեմից, հնչեցին ելույթներ նվիրված Հայոց Ցեղասպանությանը և հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Հայ երիտասարդության խոսքը հանդիսատեսին փոխանցեցին Վահե Գալստյանը և Էրիկ Մկրտչյանը:Հայ-Լուս-Տան ավանդույթին համաձայն Լռության րոպեի ժամանակ վառվեցին այս տարին խորհրդանշող 99 մոմերը։

Ոգեկոչման միջոցառումների շրջանակում Վլադիմիր քաղաքի հայկական դպրոցի սաները և ուսուցչական անձնակազմը` հանձինս տնօրեն Գայանե Գևորգյանի կազմակերպել էին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ: Հայ-Լուս-Տան հովանու ներքո գործող “Էրզրում” երգչախումբը և “Արցախ” երաժշտական գործիքների խմբերը ներկայացրեցին Ադանա, Կիլիկիա, Դլե Յաման, Ապրիլյան այս օրը և այլ ստեղծագործություններ։

Այսօր ապրիլի 24-ին Վլադիմիր քաղաքի «Հայ-Լուս Տան» մշակութային սրահում բացվեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հիշում ենք, հիշեցնում և պահանջում» խորագրով ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ խնկարկման արարողություն։

ՌԴ Վլադիմիր քաղաքի Հայկական սփյուռքի

Լրատվական բաժին

loading...

Կարդացեք նաև

Հունիսի 1`Կայացած տոն Մեծամորում

admin

«Ալիք» օրաթերթի 80-ամյակը նշվեց մեծ շուքով

Եգիպտոսում վերականգնել են փարավոն Ռամզես II Մեծի 30 տոննա կշռող արձանը

admin