Image default
Զարմանազան

Հայտնի է, թե երբ մարդուն կփոխարինի արհեստական ինտելեկտը

Արհեստական ինտելեկտի համակարգերը 10-15 տարի անց պատրաստ կլինեն փոխարինել մարդուն, երբ տեղի կունենա ռոբոտի տվյալների մշակման օպերատորի փոփոխություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հետազոտող Սերգեյ Գարբուկը։

«Լուծելով արհեստական ինտելեկտի գործարկման խնդիրը՝ մենք նախևառաջ խոսում ենք մարդ օպերատորին տեխնիկական համակարգով փոխարինելու մասին, որն ապահովում է տեղեկության մշակումն իր բնական հնարավորություններն օգտագործելով, որոնք ձևավորվել են էվոլյուցիայի ընթացքում և շարունակում են զարգանալ ամբողջ կյանքում»,-նկատել է նա։

Գիտնականի կարծիքով՝ արդեն այսօր արհեստական ինտելեկտի այնպիսի համակարգեր են ստեղծվել, որոնք տարբեր հանձնարարություններ կատարելիս արդյունավետությամբ մարդուն չեն զիջում։ Օրինակ՝ դեմքերն ու ձայնը ճանաչելը։

loading...

Կարդացեք նաև

Երաժշտությունը համարել են «այլընտրանքային սեքս»

Սուսի Միսակյան

Այսօր Շոկոլադի օրն է

Ելակը Վենուս աստվածուհու խորհրդանիշն է