Image default
Զարմանազան

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Երազը պատկերների, գաղափարների և զգացմունքների հաջորդականություն է, որը տեղի է ունենում երազ տեսնողի մտքում անկախ իր կամքից քնի որոշակի փուլում:
Երազների մասին որոշ փաստեր հայտնի  են մարդկանց, սակայն մենք կանդրադառնանք ոչ այնքան տարածված փաստերին:

  • Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, անգամ եթե ձեզ թվում է, թե դուք չեք տեսնում: Մարդը կարող է պարզապես չհիշել դրանք:
  • Միայն ի ծնե կույր մարդիկ երազներ չեն տեսնում: Նրանց երազները սահմանափակվում են զգացումներով, հպումներով, ձայներով, համերով: Իսկ ծնունդից հետո կուրացած մարդիկ տեսնում են նորմալ երազներ:
  • Երազում մենք տեսնում ենք միայն այն մարդկանց դեմքերը, ում մենք տեսել ենք կյանքում: Հնարավոր է, որ չեք հիշում, բայց ձեզ հայտնված դեմքը հաստատ տեսել եք:
  • Մոտ 12%-ը մարդկանց տեսնում է բացառապես սև ու սպիտակ երազներ:
  • Այն մարդկաց թիվը, ովքեր գունավոր երազներ են տեսնում գնալով մեծանում է: Գիտնականները համոզված են, որ դա կապ ունի հեռուստատեսության գույների փոփոխության հետ:
  • Երազները նաև խորհրդանշական են: Ինչի մասին մտածում եք, երազում կարող եք ստանալ նշան դրա վերաբերյալ:
  • Երազները ավելի հաճախ վերարտադրում են մեր բացասական քան դրական էմոցիաները:
  • Ամենահայտնի էմոցիոնալ վիճակը երազներում համարվում է տագնապը:
  • Կենդանիները ևս երազներ են տեսնում:
  • Արտաքին գործոնները կարող են ազդել մեր երազների վրա: Հարևանի երգը պատից այն կողմ, մեզ կարող է տեղափոխել համերգային դահլիճ:
  • Մարդկանց 1/2 –ը ունեցել է դեժավյու երազների հիման վրա:
  • Օրգազմը երազում կարող է իր էմոցիոնալությամբ մի քանի անգամ բարձր լինել ձեր իրական կարողություններից:

Ահա և վերջ: Մի մոռացեք ստուգել այս ամենը առաջիկա քնի ընթացաքում 😉 :

 

loading...

Կարդացեք նաև

Դեկտեմբերի 19-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

admin

Արու և Էգ ձմերուկներ

Ի՞նչ նվիրել հարսանիքի տարեդարձին

admin