Հիրոսիմա ու Նագասակի. 72 տարի

h7Ուղիղ 72 տարի սրանից առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչը ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետեց մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը:  Ճապոնիայի ողջ տարածքում առավոտյան ժամը 08:15-ին` այն ժամին երբ նետվել են ռումբերը, լռության ժամ է հայտարարվել:

Օգոստոսի 6-ին, ժամը 08:15-ին, 10 հազար մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել, 20 հազար տոննա տրոտիլի ուժգնությամբ: Ռումբը պայթել է 600 մետր բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազար մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազարը, վիրավորվել 40 հազարը:

Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով շարունակվում էին հրդեհները: Ամբողջությամբ ավերվեցին 12 ք/կմ տարածքով շինություններ, 90 հազար տներից ոչնչացվեց 62 հազարը:

Օգոստոսի 9-ին գցվեց երկրորդ ռումբը: Զոհվեց և անհետ կորավ ավելի քան 73 հազար մարդ, ավելի ուշ ճառագայթումից և վնասվածքներից մահացավ ևս 35 հազար մարդ:

Երկու ռմբակոծությունների արդյունքում տուժեց ավելի քան 300 հազար մարդ, շուրջ 200 հազար մարդ ճառագայթման ենթարկվեց: 1955 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի կիրառումն արգելող առաջին միջազգային կոնֆերանսը: Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:

loading...

Նմանատիպ նյութեր