Image default
Հասարակություն

Հայոց Անի քաղաքի մոտ հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել

1452020666-8855Հայոց Անի քաղաքին մոտ գտնվող գյուղերից մեկում հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերվել: Գրում է Ancientpages.com.

Ժայռապատկերներում կարելի է տեսնել որսի տեսարաններ, ձիեր, շներ, քարայծեր, եղնիկներ և մարդկանց կերպարներ:

Թուրքերը մտադիր են այս ժայռապատկերներն օգտագործել Անին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգության մաս հռչակելու հարցում: Հույս ունեն, որ Ալեմ գյուղի ողջ տարածքը, որը  հնագույն Անի քաղաքից մոտ 11 կմ հեռավորության վրա է ՝ հայ-թուրքական սահմանին, շուտով կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

«2016-ը Անիի և Կարսի ապագայի համար շատ կարևոր տարի է լինելու»,- ասում է Արևելյան Կարս նահանգի մշակույթի և արվեստի աոցիացիայի ղեկավար Vedat Akçayöz-ը:

Պաշտոնյան նշում է, որ Ալեմի ժայռապատկերները երբևէ չեն ուսումնասիրվել, իսկ դրանք բացահայտելու կարևորությունը կայանում է նրանում, որ ապացուցվում է՝ Անին և իր շրջակայքը հազարավոր տարիներ ավելի հին են, քան ներկայացվում է: Դրա համար էլ ժայռափոր դամբարանները, բնակելի քարանձավները և բնակավայրերը, որ շրջապատում են ողջ քաղաքը, պետք է ճանաչվեն ամբողջությամբ որպես հնավայր: Իսկ ժայռափոր դամբարաններում աշխատանքներն սկսված են:

Թերթը գրում է, որ 2015թ. նոյեմբերի 24-ին կազմավորվել է կոմիտե, որի մեջ ներառված են թանգարանի տնօրենը, հնագետներ և արվեստի պատմաբաններ, գրանցման օրը նշանակելու համար: Այս ժայռապատկերները մեծ նշանանակություն կունենան Անին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016թ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցում:

loading...

Կարդացեք նաև

Ինչու՞ են հունվարի 13-ին նշում հին նոր տարի

admin

Մենամարտում են թամադաները

admin

2015 թվականին թղթե փողեր չեն լինի

Սուսի Միսակյան