Ամսագիր.am
Image default
Հոգևոր անկյուն

ՁԵՌՔԵՐԸ կամ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍ

(Նվիրում եմ միանձնուհի քույր Տաթևիկին )

Նրան առաջին անգամ չէր, որ տեսնում էի: Առաջին անգամ  երևի շատ էի տարված Նրա հետ հանդիպման ուրախությամբ, որպիսզի կարողանայի նկատել այնպիսի մի անկարևոր բան, ինչպիսին Նրա ձեռքերն էին: Մարդ է, ձեռքեր ունի և լավ է:

Բայց այս անգամ, ամեն րոպե, երբ աչքս ընկնում էր այդ հրաշք դաստակներին, բուռն զգացումներով  էր լցվում հոգիս:

Նախ ինձ թվաց, որ  դրանք   մարմնի  համեմատ   անհամաչափ երիտասարդ են. եթե նա մարդ չլիներ, այլ պատկերված նկար, կմտածեի, թե ձեռքերը  այլ բնորդուհուց են նկարված, ընդ որում, ամեն ինչի հետ միասին,   օրվա այլ ժամին է բնորդել, քանի որ ձեռքերի վրա լույս կար, որը չէր համընկնում ընդհանուր սենյակի լուսավորության հետ: Հետո հետաքրքրեց ձեռքերի նրբությունը: Ասում են` մարդու ձեռքեը, ավելի քան որևէ մարմնի մաս, բնորոշում են մարդու տարիքը: Ըստ այդ տեսության` իմ տեսած ձեռքերը  ոչ մի տարիքային առանձնահատկության  չէին համապատասխանում. փոքր էին` աղջնակի, նուրբ ու բարակ` երիտասրդ տիկնոջ և կնճռոտ` տարեց կնոջ ձեռքերի նման… և ակամա  հիշեցի երբևէ լսած  մի միտք, թե բոլոր հրեշտակները դրախտում հավերժ պատանու տեսք ունեն:

Տեսածս ձեռքերը  «երկրային հավերժությունից » էին:

Հետո նմանեցրի աղավնու ծալված թևերի, որոնք մեզ հետ միասին ունկնդրում էին Նրա պատմությունը` Տիրոջ քաղաքն այցելելու մասին: Հետո կասկածեցի. գուցե  այդ փայլը առաջ չկա՞ր, մի՞թե  հնարավոր է լիներ ,և ոչ ոք չտեսներ դա, ուրեմն այդ լույսը բերվել է այնտեղից, և դա Հարության Լույսն է, որ Նրա սրտաբաց ողջույնով հասավ և ինձ` անարժանիս :

Հասմիկ Սարգսյան

loading...

Կարդացեք նաև

ԵԹԵ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՍ, ԱՊԱ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՍ…

Ինչո՞ւ է ծխելը համարվում մեղք

admin

Հիշատակություն Ղազարու Հարության

admin