Image default
Հասարակություն

Մայիսի 1-ը աշխարհում

May-1-calendarՆախկին սոցիալիստական երկրներում մայիսի 1-ը հայտնի է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Սակայն…

Աշխարհի տարբեր երկրներում այդ օրը նշվում են տարբեր ու բազմազան տոներ: Այսպես.

– Մայիսի 1-ը Դեիզմի միջազգային օրն է: Դեիզմը կրոնափիլիսոփայական ուղղություն է, որն ընդունում է աշխարհի արարչագործությունը Աստծո կողմից, սակայն մերժում է գերբնական երևույթների մեծամասնությունը: Մասնավորապես, դեիստները պնդում են, որ աշխարհի արարումից հետո Աստված «մի կողմ է քաշվել» և չի ղեկավարում այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները կամ ղեկավարում է «թեթևակիորեն»:

– Մայիսի մեկը Գարնան և աշխատանքի միջազգային օրն է:

– ԱՄՆ-ում մայիսի մեկին նշում են միանգամից երեք տոն՝ Իրավունքի օրը, Մանկական առողջապահության օրը, Չեզոքության օրը:

– Կանադայի Սասկաչևան նահանգում մայիսի մեկին նշում են գետնասկյուռի օրը:

– Հավայան կղզիներում մայիսի մեկը հավայան պարերի օրն է:

– Կորեայում այդ օրը Բուդդայի ծննդյան օրն է:

– Ղազախստանում մայիսի մեկը Ղազախստանի ժողովուրդների միասնության օրն է:

– Գերմանիայում Հիտլերի իշխանության օրոք մայիսի մեկը հաստատվել է որպես «Ազգային աշխատանքի օր» և որոշ սահմանափակումներով գործում է առայսօր:

– Արևմտյան Եվրոպայում և Բրիտանական կղզիներում հեթանոսական ժամանակաշրջանում մայիսի մեկը (կամ նրան մոտ օրերից մեկը) նշվել է որպես վհուկների օր:

– Ֆինլանդիայում մայիսի մեկին տեղի է ունենում ուսանողների գարնանային պարահանդեսը:

– Հնդկաստանում մայիսի մեկը Ազգային բանկային տոն է:

Իսկ ընդհանուր առմամբ մայիսի 1-ը որպես ազգային տոն պաշտոնապես նշում են աշխարհի 86 երկրներում:

Բացի այդ…

– 381 թվականի այս օրը Կոնստանդնուպոլիսում սկսվեց Քրիստոնեական եկեղեցու Երկրորդ Տիեզերաժողովը:

– 1707-ին Շոտլանդիան և Անգլիան միավորվեցին, ստեղծվեց Մեծ Բրիտանիան: Ի դեպ, Շոտլանդիայի անկախությունը Անգլիան ճանաչել էր նույնպես մայիսի մեկին, բայց 1328 թվականին:

– 1776-ին Ադամ Վայսհաուպտը հիմնադրեց Իլյումինատորների գաղտնի ընկերությունը:

– 1840-ին Անգլիայում վաճառքի հանվեցին աշխարհում առաջին դրոշմանիշերը:

– 1884-ին Չիկագոյում սկսվեց առաջին «երկնաքերի»՝ տաս հարկանի շենքի շինարարությունը:

– 1890-ին Եվրոպայի մի շարք երկրներում առաջին անգամ տեղի ունեցան աշխատավորների մայիսմեկյան ցույցերը:

– 1899-ին Գերմանիայում ստեղծվեց «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբը:

– 1933-ին հեռախոսային կապ հաստատվեց Բրիտանիայի և Հնդկաստանի միջև:

– 1966-ին տեղի ունեցավ Բիթլզի վերջին ելույթը:

– 2004-ին Հունգարիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան և Էստոնիան մտան Եվրոպական Միության կազմի մեջ:

– 2009-ին Շվեդիայում օրինականացվեցին համասեռ ամուսնությունները:

loading...

Կարդացեք նաև

Այսօր Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի տոնն է

admin

Երրորդ համ՝ գինու և ուտեստի «ամուսնությունից»

admin

Գրադարաններում անչափահասները պոռնո են նայում

admin