<

Մանակապիղծի հիմնադրած ուսմունքը. «Եհովայի վկաներ»

«Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտ ոչխարի հանդերձով են գալիս, բայց ներսից հափշտակող գայլեր են»: (Մատթ.7.15)

Մեզանից յուրաքանչյուրն էլ հանդիպել է իր ճանապարհին երիտասարդների կամ մեծահասակների, ովքեր մոտենում են պատահական անցորդների, զորուցում, գրքույկներ առաջարկում և նկարագրում «Աստծո արքայությունը»:
Բացի նրանցից խուսափելը անհրաժեշտ է նաև իրազեկվել թե ովքեր են նրանք, որտեղ են նրանց ուսմունքի արմատները թաղված:
Նրանք կոչվում են Եհովայի վկաներ և նրանց կողմնակիցների թիվը 20-րդ դարի ընթացքում ավելացել է երեք անգամ և գերազանցում է բողոքականների հարանվանությունների աճից:
Ոչ մի Եհովայի վկա չի կարող ժխտել, որ նրանց ուսմունքի հեղինակը Չարլզ Թեյզ Ռասելն է: Նա «Եհովայի վկաներ» կազմակերպության հիմնադիրն է: Ծնվել է 1852 թվականին Փիթսբուրգում: Ունեցել է փոթորկոտ պատանեկություն: Հաճախակի դժոխային վախերով պարուրված, հալածանքի զգացումից և ոգիներից հետապնդված գիշեր ու ցերեկ տառապում էր: Այս վիճակը հոգեկան հիվադություն է և կոչվում է պարանոյա:
Չարլզը սկզբում երիցական էր, հետո միանում է ժողովրդական եկեղեցուն: Շատ չանցած նա խոստովանում է. «Ունենալով արթուն և պրպտող միտք տրամաբանող բանականությամբ ինքս ինձ հանձնել էի լոկ անհավատության: Այդպես Աստված և Աստվածաշունչը, իրենց իմաստն ու արժեքը կորցրել էին ինձ համար» (Հերլոտ Ա. Կ. «Աղանդների Քրիստոնեական ճշմարտության պրիսմակեն» էջ 7):
Որոշ ժամանակ անց 1870 թվականին լսելով Ջոնաս Ուէնդելի քարոզը «Գալստականների» մասին, նորից սկսում է ուսումնասիրել Սուրբ Գիրքը:
Հակառակ նախակրթարանի յոթերորդ դասարանի կրթությանը, Աստավածաբանական կրթության բացակայությանը, ինքն իրեն լիազորում է թարգմանել Աստվածաշունչը և թարգմանածի պես քարոզել:
1879 թվականին նա հիմնում է «Սիոնի դիտարանը» կամ «Քրիստոսի ներկայության ազդարարը» հանդեսը:
1889-ին նա հիմնում է «Դիտարան» ընկերությունը:
Ռասելը խորամանկ ու ստախոս լինելուց բացի ճանաչված էր որպես կնամոլ:
Այս ածականները հաստատվում են պատմական հետևյալ դեպքերում:
Ռասելն ամուսնանում է Մարիա Ֆրանսիա Աքլիի հետ, ով գործակից խմբագիրն էր «Watch Tower» թերթի: Երկար տարիներ անց նրանք բաժանվում են: Պատճանը Ռասելի սնապարծությունն է, անձնապաշտությունը և ուրիշ կանանց հանդեպ իշխող վերաբերմունքը:
Իր որդեգիր աղջկա օրիորդ Ռոզ Փոլիի հետ ունեցած սիրային կապի համար Ռասելը ամբարտանվում է` ծանրակշիռ փաստերի և վկայությունների հիման վրա:
Այդ մանկապիղծը մի՞թե կարող էր աստվածաբան լինել: Սակայն սա սկիզբն է նրա ոճրագործությունների:

1912 թվականի հունիսին Օթարիոյի Հեմըլթըն քաղաքի «Մկրտական» եկեղեցու հովիվ Ջ. Ջ. Ռոսը հրատարակեց «Some Facts And More Facts About The Self-Styled Pastor Charles T. Russell» անվանումով թերթիկը, որի համար Ռասելը դիմեց դատարան իր հասցեին ուղղված զպարտանքները հերքելու պահանջով:
Դատավարությունը տևեց մեկ տարի, սակայն ոչ թե Ռոսը դատապարտվեց, այլ Ռասելը, իբրև սուտ երդում տվող:
Ռոսի դատապաշտպանը նրան հարցրեց`«հունարեն գիտե՞ք թե՞ ոչ» և Ռասելը դրական պատասխան տվեց: Պաշտպանը նրան հանձնեց Ավետարանը և խնդրեց զանազանել վրայի գիրը: Ռասելը գլուխը կախեց և խոստավանեց, որ երբեք էլ հունարեն չի իմացել:
Ռասելին դատապարտեցին նաև արծաթասիրության համար:
Նա մի գրիվ ցորենը վաճառում էր $60, իբրև հրաշագործ ցորեն: Նա խոստովանեց, որ ցորենը ոչ մի առավելություն չունի և ինքը կրոնն օգտագործել է ցորենը սպառելու համար:
Սա էլ վերջը չէ: Նա դատապարտվեց նաև այն բանի համար, որ հայտարարել էր թե իբր Հնդկաստանում և Չինաստանում չկան ճիգ ու ջանք թափող քրիստոնեական հարանվանություններ և ուստի նա ինքն է առաջին անգամ Ավետարանը քարոզել այդ երկրներում:
Սակայն իր սովորության համաձայն նա գլուխը կախում և խոստովանում է, որ ինքը միայն ճանապարհորդելու նպատակով է եղել այդ երկրներում:
Ռասելը մահացել է 1917 թվականին:
Ռասելի մահից հետո նրան փոխարինում է Ջոզեֆ Ռուտերֆորդը` դառնալով «Դիտարանի» տնօրեն: Նա մեծացել է բապտիստների ընտանիքում, 1894 թվականին դարձել է Ռասելի հետևորդը: 1931 թվականին համագուրի ժամանակ Ռուտենֆորդը «Դիտարանը» անվանափոխեց «Եհովայի Վկաներ»: Ավելի լայնածավալ աշխատանք սկսելու համար անհրաժեշտ էր մեծ աշխատակազմ:
Նա ստեղծեց «Բեթել» ընկերությունը, որի կողմից հավատարմագրված մարդկանց տալիս էին բնակարան, սնունդ և $20 կանխիկ փող:
Այսպիսին էր նրանց մեթոդը. Կրոնի միջոցով փոխում էին մարդկան կրոնն ու հայրենիքը:
Ռոտերֆորդի մահից հետո 1942 թվականին նրա տեղը գրավեց Նաթան Քնորը: Վերջինիս հաջորդել է Ֆրեդերիկ Ֆրանցը:
Երբ Եհովայի վկաները գալիս ու փորձում են «ավետարանել» մեր այդ ազգի մոլորյալ զավակներին ատելու փոխարեն անհրաժեշտ է վերաբերվել որպես փրկության և օգնության կարիք ունեցողների:
Եթե բոլորս որպես մեկ ազգ համախմբվենք մեր Մայր Եկեղեցու շուրջ, Ռասելի ուսմունքը տարածողները կհռանան այնտեղ որտեղից եկել են:

 

Նյութը կազմեց  Հարրին

Հատուկ Ամսագիր.am-ի համար


трафик на сайт купить
loading...

Related posts