Image default
Հոգևոր անկյուն

Մարդու դերը բնության մեջ

Այսօր շատ հաճախ են բարձրացվում հարցեր մարդու և բնության փոխհարաբերության մասին: Հին մտածողների աշխարհայացքում աշխարհը երևում է որպես մարդ-բնություն միություն, մարդու և բնության փոխներթափանցում: Ըստ այդ փիլիսոփայության մարդկային գործնեությունը կյանքում ներհյուսվել է պարագաներով, որոնք բխում են օբյեկտիվ պայմաններից և տարբերում են մարդկային գործնեությունը: Ջուրը, հողը, կրակը և օդն էին առաջին բնական պայմանները և աշխատանքի պարագաները: Հանրության և բնության հարցին ավելի հիմնավորաբար մոտեցավ Արիստոտելը: Նրան հետաքրքրում էր գաղափարապես մարդու տեղը օրգանական աշխարհում: Լեզվամտածողության մեջ առաջինը նա ներմուծեց «մարդաբանություն» տերմինը: Արիստոտելը առաջ քաշեց մարդու` մյուս կենդանի էակներից գերազանց լինելու մասին հարցը: Այդ տարբերվող հատկությունը նա տեսնում էր մարդու բանականության մեջ: Այսպիսով Արիստոտելի փիլիսոփայության կենտրոնական միտքը պրակտիկ գործողության խնդիրն է, որում իրագործվում է այն, ինչ դեռ չկա, բայց կարող է գոյություն ունենալ: Հին հույները բնությունը ընդունում էին իր ոչ լիարժեք ամբողջությամբ, հարստությամբ, յուրօրինակ արարչությամբ: «Բնություն» հասկացությունը ավելի բարդացավ միջնադարյան քրիստոնեական մշակույթի մեջ: Այստեղ մարդուն շրջապատող բնությունը դիտվում էր որպես Աստծո կողմից արարված և ավելի ցածր, քան ինքը` մարդը, այնքանով որ հենց ինքը մարդը արարման ժամանակ եղել է առաջնային առաջնային արարած, քանի որ ստեղծվել է Աստծու հոգուց:Բացի սրանից բնությունը հասկացվում էր որպես չարի աղբյուր, որին պետք է հաղթել կամ հնազանդեցնել, իսկ մարդկային կյանքը դրա հետ հանդիսանում էր Աստծո արարչության սկիզբ, որպես մարմնով ի ծնե մեղավոր հոգիներ:Եւ սա ծառայեց որպես արդարացում բնության հանբեպ բացասական հարաբերությանը և անգամ հիմնավորում նրա հանդեպ կատարված բռնությունների:

Կարող է թվալ, թե մենք կանգնած ենք անձնական այլընտրանքի առաջ և զղջանք, որ ապրում ենք այսպիսի անհանգիստ ժամանակներում, և կարոտում ավելի հանգիստ  ժամանակների կամ հետաքրքրությամբ սպասենք գալիք փոփոխությունների: Բայց հարցը ավելի է դժվարանում: Երկրագնդի բնակչության հետ մեկտեղ աճող հսկայական արտադրական աճը, որի հտևանքով մարդիկ կարիք ունեն հսկայական բնական  ռեսուրսների, որոնք օգտագործում ենանմարդկային ձևով, ինչն էլ  ստեղծում է մեր մոլորակի վրա նոր իրադրություն, որը ինչպես ինձ է թվում, դեռ մինչև վերջ չի ընդունվում նրանց կողմից, որոնց ձեռքում գտնվում է իրական իշխանությունը, և ոչ էլ  ամբողջ հասարակության կողմից է արժանանում ուշադրության:

Մարդկության և  բնության փոխհարաբերությունը դժվար գործընթաց է, որում կողմերը պետք է գօրծեն փոխշահավետ համագործակցությամբ: Բնության և հասարակության մեջ չկա անդունդ, քանի որ հասարակությունը մնում է ավելի մեծ և միասնական զանգվածի` բնության մասը: Սակայն մարդու կողմից բնության շահագործումը հասել է մեծ չափերի, որի պատճառով բնությունը սկսել է պատասխան քայլեր ձեռնարկել, ինչպես մակրոմակարդակներում և կլիմայի տեխնածին փոփոխություններ, տարերային աղետներ, ինչպես նաև միկրոմակարդակներում (վտանգավոր մուտացիաներ օրգանիզմներում): Ավելի մեծ վտանգ է ներկայացնում վերջինը. ՁԻԱՀ-ի առաջանալը, ատիպիկ թոքաբորբը, թռչնագիպը, խոզագրիպը կարելի է դիտել որպես նախազգուշական զանգեր մարդուն:Մինչ այժմ մարդուն երկրագնդի վրա տեղը, ռեսուրսները բավարարում էին և մարդիկ կարող էին իրենց թույլ տալ զբաղվել ներքին շտկումներով:  Այժմ մարդը սկսել է հասկանալ մի քանի կարևոր խնդիրներ՝ կապված գերբնակացման, շրջակա միջավայրի քայքայման, նոր վարակների և ահաբեկչության հետ: Եվ այդ բոլոր խնդիրները իրենց բոլոր ձևերով  մտնում են մարդու՝ իր և  իրեն շրջապատող աշխարհի հասկացողության մեջ: Վերջին խնդիրը (ահաբեկչություն) մինչևվերջին ժամանակները ոչ այնքան կարևոր էր թվում. «Դե, մարդիկ չեն հասկանում միմյանց, դե լավ: Միշտ էլ այդ պես է եղել, ոչինչ»: Բայց դա այդպես չէ. մինչև  այժմ մյուսներին չհասկացող մարդը կարող էր փչացնել ոչ մեծ թվով մարդկանց կյանքեր: Հիմա ոչ մեծ թվով մարդկանց խմբերը կարող են ոչնչացնել ամբողջ աշխարհը: Մեր լեզվի մեջ է մտել նոր «գլոբալիզացիա» բառը: Այն դիտվում է որպես կրթության սլացում՝ ընդհանուր տեղեկատվական, տնտեսական և  ֆինանսական ոլորտներում: Եը առաջանում է զարմանալի իրադրություն՝ շրջապատող աշխարհը դառնում է ավելի բարդ, իսկ մարդու մեջ ավելի հաճախ են երևում կենդանական գծեր: Ճիշտ էասել, որ նրանք երևացել են միշտ, բայց հիմա դրանք դարձել են ավելի տեսանելի, «գաղտնին դարձել է հայտնի», փակվածը դարձել է բաց: Եւ էթիոլոգիայի՝ կենդանիների վարքի մասին գիտության հետքերով ստեղծվեց նոր գիտական ուղղություն՝ մարդու էթիոլոգիան:Մարդու վարքին հետևում են և սոցիոլոգները, և քաղաքագետները, և փիլիսոփաները: Մարդու մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական բաղադրիչներ՝ կենսաբանական, սոցիալական և հոգևոր, որոնք գտնվում են ոչ թե ներդաշնակ, այլ մշտական պայքարի մեջ: Այժմ տեսանելի է բոլորի համար,  որ պետք է ընթանալ այն մտքին, որ այդ պայքարի մեջ հաղթանակ նվաճի հոգևոր բաղադրիչը, որը ավանդաբար կապված է կրոնի հետ և համարվում է ավելի բարձր ու դրական:Հոգեվերլուծության տարբերակներից մեկի՝ տրանսակցիոն վերլուծության մեջ, որն ստեղծվել է Էրիկ Բեռնի կողմից, առանձնացվում է մարդու երեք բաղադրիչ՝ «Երեխա», «Չափահաս» և «Ծնող»: Բնականաբար առաջանում է «Երեխա»-ի համեմատություն մարդու կենսաբանական բաղադրիչ հետ, «Չափահաս»-ը սոցիալական և «Ծնող»-ը հոգևոր բաղադրիչի հետ: Ինչպես ցանկացած համամատություն, այս համեմատությունն ևս կարող էօգտակար լինել: Թե ինչու է երեխան ասոցացվում մարդու կենսաբանական բնության հետ՝ լիովին հասկանալի է: Հենց «Երեխա»-ի մեջ է ավելի վառ կերպով երևում մարդը որպես կենսաբանական էություն, բնազդներով առաջնորդվող, բաց, երևացող էմոցիաներով, նրանց հեշտ լեզու գտնելը կենդանիների հետ: Այն որ «Չափահաս»-ը կապված է մարդու սոցիալական բնության հետ՝ նույնպես լիարժեքորեն ակնառու է: «Չափահաս»-ին հաճախ համեմատու են համակարգչի, վերլուծական վիճակների և ընտանիքի մեջ օպտիմալ որոշումներ կայացնողի հետ :

«Ծնող»-ը կյանքի դրվածքների համագումարն է: Մարդը, ում մոտ «Ծնող»-ը բացակայում է, դա մարդն է առանց խղճի: Ահա, թե ինչու «Չափահաս»-ը և «Երեխա»-ն պետք է ենթարկվեն «Ծնող»-ին:

Սմբատ Սարկավագ Խանվելյան

 

 

 

loading...

Կարդացեք նաև

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ «ՀԱՅՐ ՄԵՐ»-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Աշխարհիկ և կրոնական հումանիզմ

admin

ԶԱՆԳ