Image default
Մշակույթ

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնը

c1aa438032f42b38748635c721e22631ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունը ս. թ. ապրիլի 25–29-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը:

Փառատոնի շրջանակում կցուցադրվի տասնյոթ ներկայացում /Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Հայաստան/:

«Արմմոնո» փառատոնը կբացի բրիտանացի դերասան Փեթար Միլուշևսկին՝ «Գեղեցիկը» մոնոներկայացմամբ: Դերասաններ Բիրուտե Մարը և Վիդմանտաս Ֆիժալկաուսկասը կներկայացնեն «Բառեր ավազի վրա» և «Խավարում հայտնված» մոնոներկայացումները /Լիտվա/, Յանոշ Ստոլարսկին հանդես կգա «Հոբ Երանելի» մոնոներկայացմամբ /Լեհաստան/, Ալեքսեյ Բաղդասարովը կներկայանա «Ապոկալիպսիսի մեկնիչը», իսկ Օլգա Նովիցկայան՝ «Դաս» մոնոներկայացումներով /Ռուսաստանի Դաշնություն/:

Փառատոնին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը՝ «Զրույց գիշերին», Զարուհի Խաչատրյանը՝ «Խարույկ լուսաբացին», Արա Գևորգյանը՝  «Ծխախոտի վնասի մասին», Յուրի Իգիթխանյանը՝ «Ամիսը գյուղում. Իսլաև», Վարազդատ Փանոյանը՝ «Դորիան Գրեյ» և Մարի Գրիգորյանը՝ «Քուչակն ու Մարին» մոնոներկայացումներով:

«Արմմոնո-դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նարեկ Հարությունյանը՝ «Ռոմեո», Մորենա Ֆուեգոն՝ «Օձի հեքիաթը» և Հարություն Գալֆայանը՝ «WWW.AMPHIBIA.COM» մոնոներկայացումներով:

«Արմմոնո-տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա ընթացքում հաջողություն ունեցած ներկայացումները. 2013 թվականին մոնոներկայացումների միջազգային փառատոների են մասնակցել և մրցանակի արժանացել ՀՀ վաստակավոր արտիստներ Մուրադ Ջանիբեկյանի և Նարինե Գրիգորյանի մոնոներկայացումները:

«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեններ Յոլանտա Սուտովիչը /Գերմանիա/, Մարիա Տանանան /Լիտվա/, Մարիա Յուրևան /Սանկտ Պետերբուրգ/, Ռախել Տարանատսը /Իսրայել/,  բեմադրիչ Սաուլիս Վարնասը /Լիտվա/, Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Յարոսլավ Անդրոնովը:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար:

Ս. թ. ապրիլի 25-ին‚ ժամը 13:00-ին, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոն նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը, փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, դերասան Փեթար Միլուշևսկին /Մեծ Բրիտանիա/:

loading...

Կարդացեք նաև

Մահացել է Արմեն Մազմանյանը

Սուսի Միսակյան

Գաղտնի թղթապանակ. Ակսել Բակունց. YerkirTV

admin

«Հայլուրը»` «Աղբ եթերից» մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող