Image default
Շոու բիզնես

Միայնակ մայրերի շքերթը

Ոչ վաղ անցյալում, երբ կինը երխա էր ունենում առանց ամուսին ունենալու, համարվում էր աննորմալ երևույթ: Իսկ այսօր, այն մայրը, ով ինքնուրույն մեծացնում ու դաստիարակում է փոքրիկին, համարվում է հարգանքի արժանի` հատկապես, եթե նա կայացած ու ճանաչված անհատ է:

Դիտենք, հայտնի ու հաջողակ միայնակ մայրերի շքերթը:

 

 

Քոլի Բերի: Երկու անհաջող ամուսնությունից հետո, Քոլի Բերին միայնակ է դաստիարակում իր փոքրիկ դստերը`  Նահլային, ով լույս աշխարհ է եկել 2008 թվականին: Աստղային դերասանուհին երեխայի հոր հետ պահպանում է ջերմ հարաբերություններ:

 

 

 

 

Սանդրա Բալոկ: 2010 թվականը հռչակավոր դերասանուհու համար անակնկալներով տարի էր, հաշվի առնելով Օսկարը «Անտեսանելի քաղաքը» ֆիլմի համար, ամուսնալուծությունը և փոքրիկի որդեգրումը: Հաջողակ մայրիկը երեխայից չի բաժանվում անգամ նկարահանման հրապարակում:

 

 

 

 

 

Քեյթ Հանդսոն: Գեղեցկուհի Քեյթ Հանդսոնի կյանքում, չնայած բազմաթիվ սիրավեպերի` հաջող և հիասթափեցնող, միևնույնն է, առաջին տեղում հինգամյա որդին է` Ռայդերը, որի հայրիկի հետ, Քեյթի խոսքերով, ինչպես նախկինում, մտերիմ են:

 

 

 

 

 

Ռենատա Լիտվինովա: Ռուսական շոու-բիզնեսի ամենախորհրդավոր ու խարիզմատիկ դերասանուհին աղմկալից ամուսնակուծությունից հետո և աղջկան դաստիարակելու իրավունքի համար երկարատև պայքարից հետո, գրեթե չի բաժանվում դստրիկից`Ույլանայից: Նրանք միասին են մասնակցում նաև երեկույթներին:

 

 

 

 

Լիվ Թայլեր: «Արմագեդոն» ֆիմի աստղը և հայտնի երգչի դուստր Լիվ Թայլերը չնայած, վերջերս ամուսնալուծվել է, սակայն իրեն համարում է երջանիկ իր որդու շնորհիվ: Լիվը անչափ սիրում է որդուն ու հպարտանում նրանով, նրա խոսքերով, որդին էլ իրեն է սիրում ու անվանում է «արքայադուստր»:

 

 

 

 

Քեյթ Մոսս: Սկանդանալային սուպերմոդել Քեյթ Մոսսը աջակցում է դստերը յուրաքանչյուր հարցում ու հաճախ է անում թանկ նվերներ: Վերջերս Քեյթը հայտարարեց, որ դուստրը որոշել է դառնալ մոդելավորող և արդեն աշխատում է պայուսակների հավաքածուի վրա:

 

 

 

 

 

Բրիթնի Սփիրզ:  Խորեոգրաֆ Քեյվին Ֆեդերլայնի հետ տանջալի ամուսնալուծությունից հետո, փոփ երգչուհին մեծ աղմուկ հանեց` սափրեց մազերը և այլն: Իսկ այժմ Բրիթնին կրկին աշխատում է իր իմիջի վրա և շատ ժամանակ է տրամադրում տղաների դաստիարակությանը:

 

 

 

 

Ռիզ Ուիզերսփուն: Աստղային շիկահերը շատ ժամանակ է տրամադրում երեխաներին` դստերը`Եվային, ում համարում են մոր կրկնօրինակը փոքր հասակում և որդուն Դիակոնին: Իսկ նախկին ամուսնուց բաժանումը, միայն ամրացրել է առանց այն էլ ամուր Ռիզին:

 

 

 

 

 

 

 

Շերիլ Քրոու: Կյանքում սարսափելի իրադարձություններից հետո` քաղցկեղի հայտմաբերումը, ամուսնալուծությունը Լենս Ամստրոնգի հետ, Շերիլը լիովին կյնքը նվիրել է կյանքի միակ տղամարդուն`սիրելի որդուն:

loading...

Կարդացեք նաև

Պրեմիերա: Նունե Եսայան “Հայ ենք մենք”

admin

Իրինա Ալեգրովայի ֆոբիան

Ռայան Ռեյնոլդսը և Շարլին Սթերոնը միասին են

Սուսի Միսակյան