Image default
Շոու բիզնես

Միշա Գալուստյանն իր համերգից ստացված ամբողջ հասույթը կփոխանցի Կեմերովոյի ողբերգության զոհերի ընտանիքներին

Միշա Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան մոսկովյան թատրոններից մեկում նոր ծրագիր են ներկայացրել։ Շոուն, բնականաբար, անցել է անշլագով, իսկ Միշա Գալուստյանն իր Instagram-ում հետևյալն է գրել․

«Ընկերներ, ես ու Սաշան ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին, նրանց, ովքեր եկել էին մեզ աջակցելու։ Մեզ համար դա շատ կարևոր էր։ Կարևոր էր լսել ձեր ծիծաղն ու ծափահարությունները։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար ջերմ ու ընտանեկան մթնոլորտ։

Շնորհակալություն մեր ամբողջ թիմին։ Բոլոր նրանց, ովքեր օգնել ու մասնակցել են շոուի ստեղծմանը։ Համերգից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կհատկացվի մարդկանց, որոնք տուժել են վերջերս մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունից։

Սիրեք միմյանց, գնահատեք ու հոգ տարեք ձեր հարազատների  ու ազգականների մասին»,- գրել է Գալուստյանը:

loading...

Կարդացեք նաև

3 հազար տոմս 22 վայրկյանում

Աստղեր, որոնք բարձրացել են զրոյից

Սուսի Միսակյան

2Pac -ի մահափորձի մասնակիցը խոստովանում է

admin