<

Մոլորակների շքերթ հունվարի 31-ին

arm144593100235Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան իր գեղեցկությամբ եւ պայծառությամբ բացառիկ երեւույթի ականատեսը դառնալու: Մասնավորապես, այդ օրը հայկական երկնքում կերեւա այսպես կոչված Մոլորակների շքերթը:

«Վեներա, Սատուրն, Մերկուրի, Մարս, Յուպիտեր մոլորակները, ինչպես նաեւ Լուսինը «կմիավորվեն» Արեգնակային համակարգի բոլոր պայծառ մոլորակների շքերթում: Եթե մեր բախտը բերի եւ երկինքը պարզ լինի, ապա Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել այս երեւույթն անզեն աչքով»: Այս մասին  ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Աստղագետների կարծիքով, տվյալ երեւույթը կարելի է համարել 2016 թվականի գլխավոր աստղագիտական իրադարձությունը, նաեւ՝ ամենատեսարժանը:

Մոլորակների շքերթը աստղագիտական երեւույթ է, որի ժամանակ Արեգնակային համակարգի որոշ մոլորակներ հայտնվում են Արեւի հանդեպ նույն ուղղությամբ՝ ոչ մեծ հատվածում: Միեւնույն ժամանակ՝ մոլորակներն այդ պահին երկնակամարում գտնվում են իրար կողք:

трафик на сайт купить
loading...

Related posts