<

Ողջունելի են Հայրենիքում ապագային միտված բարեգործական նախաձեռնությունները

2Սեպտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերար, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան ավագ դպրոցի հիմնադիր Էդվարդ Ավետիսյանին և նրա գլխավորած  պատվիրակությանը:

ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Հայրենիքում՝ ապագային միտված պարոն Ավետիսյանի բարեգործական նախաձեռնությունները: Էդուարդ Ավետիսյանը ստեղծել և 15 տարի շարունակ հովանավորում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան ավագ դպրոցը:

«Ուրախ եմ, որ հոկտեմբեր 8-ին տեղի կունենա «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն» կրթօջախի հինգ մասնաշենք ունեցող համալիրի հանդիսավոր բացումը, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝  հավելելով, – Ձեր բարերարությամբ 2008թ. շահագործման է հանձնվել նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի նորակառույց «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքը, որտեղ այսօր գործում են «Բիզնեսի հետազոտության և զարգացման Փոլ Ավետիսյան» և «Առողջության պահպանման գիտահետազոտական» կենտրոնները»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և մշտական հոգածության, աջակցության համար՝ Էդվարդ Ավետիսյանը գերատեսչության ղեկավարին հրավիրեց հոկտեմբերի 8-ին կայանալիք Մալաթիա-Սեբաստիա համայնքի կրթօջախի հինգ մասնաշենք ունեցող համալիրի հանդիսավոր բացմանը: «Մենք շատ շնորհակալ կլինենք, եթե Ձեր այցով պատվեք մեզ և աշակերտաուսուցչական կազմին մի քանի օգտակար խորհուրդներ տաք», – նշեց Է.Ավետիսյանը:

 

 

 

Քննարկվեցին Սփյուռքում հայկական դպրոցների խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Սփյուռքում գործող հայկական դպրոցները 3 խնդիր պետք է լուծեն, նախ՝ երեխաներին կրթելը, ապա նաև՝ համայնքային կյանքին ծառայելը և մշակութային կենտրոնի վերածվելով՝ հայ մշակութային կյանքը տեղում զարգացնելը»:

трафик на сайт купить
loading...

Related posts