Image default
Պատմության էջեր

Պատմության լուռ վկաներ

ԽաչքարԽաչքարերը հայոց կիրառական արվեստի բացառիկ նմուշներ են: Խաչքարը ունի տիպիկ քրիստոնեական սիմվոլի իմաստ: Խաչքարի հիմնական էությունը քարաբեկորի կենտրոնում պատկերված խաչն է: Խաչքարերը կարելի է ասել հնագույն վիշապ կոթողներին և մեհիրներին փոխարինող կոթողներն են: Խաչքարն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մի քարաբեկոր, որը կանգնեցված է բարձր պատվանդանի վրա և ունի պաշտամունքային մեծ նշանակություն: Չնայած որ խաչքարերն հիմնականում քրիստոնեական սիմվոլներ են՝ այնուամենայնիվ իրենց վրա կրում են նաև հայոց հեթանոսական անցյալի խորը կնիքը: Խաչի թևերն ունեն իրենց իմաստը: Խաչի վերևի թևը խորհրդանշում է երկնային արքայությունը, ներքևի թևը՝ դժոխքի ավերումը, աջը` շնորհների բաշխումը, ձախը` մեղքերի թողությունը:  Խաչքարի ներքևում կա վարդակ, որը արևապաշտության խորհրդանիշն է և ասոցացվում է հավերժության հետ: Խաչքարերն իրենց մեջ ունեցել են նաև գաղտնագիր և կոդավորված ինֆորմացիա: Այսպես. երբ մի ձեռքով փակում ենք խաչքարի ձախ թևը, ապա մնացած թևերը ներքևի պտտվող վարդակի հետ կազմում են այբուբենի է տառը, որը նշանակում է էություն, այսինքն՝ աստված: Խաչքարերը միշտ իրենց դիրքով այնպես են կառուցվել, որ նայեն դեպի արևմուտք, որպեսզի խաչքարի դիմաց կանգնած մարդը նայի դեպի արևելք: Հայ ժողովրդի համար արևելքը միշտ էլ կյանքի սկզբնավորման խորհուրդ է կրել, քանի որ արևը ծնվում է արևելքում և գնում մեռնում է արևմուտքում:

Խաչքարերը կանգնեցվել են տարբեր առիթներով. դրանք եղել են տապանաքարեր, կանգնեցվել են եկեղեցիների կառուցման, ճակատամարտերում տարած հաղթանակների և այլ տարբեր առիթներով: Խաչքար քանդակող վարպետները պարտավոր էին ազնիվ ու պարկեշտ մարդիկ լինել, մի քանի օր ծոմ պահել: Խաչքար պատվիրելը եղել ՝ թանկ հաճույք և հասանելի է եղել միայն բարձր խավին:

 

Բաժինը վարում է Գոհար Զալինյանը

loading...

Կարդացեք նաև

Արցախյան շարժման հիմնական պատճառները և սկիզբը

admin

Անիի կրակի տաճարի հետքերով

admin

Լոզանի կոնֆերանսը

admin