Image default
Մշակույթ

Ջենիֆեր Լոուրենսն ու Խավիեր Բարդեմը կնկարահանվեն Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմում

d40c4d5ef815e0b7b28ed6ae1f1cdcc1_650x410Վաղուց է հայտնի դարձել այն մասին, որ Դարեն Արոնոֆսկին ցանկանում է աշխատել Ջենիֆեր Լոուրենսի և Խավիեր Բարդեմի հետ, իսկ այժմ դա արդեն իրականություն է դարձել։ Դերասանները կնկարահանվեն նրա նոր ֆիլմում, որի սցենարը ռեժիսորն արդեն գրել է, այս մասին գրում է  buro247.ru-ն։

 Արոնոֆսկու նոր ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի, սակայն անվանումը դեռ չի նշվում:

 Լոուրենսն ու Բարդեմը կկատարեն զույգի դեր, որոնց հարաբերությունների ամրությունը կստուգեն անկոչ հյուրերը։

 Ջենիֆեր Լոուրենսը միակ դերասանուհին է, ում ռեժիսորը ցանկացել է տեսնել գլխավոր դերում:

Նախագծի պրոդյուսերը կլինի կրկին Արոնոֆսկին, ավելի ճիշտ՝ նրա Protozoa Pictures ընկերությունը:

Նշենք որ  ֆիլմն էկրաններին կլինի 2017-ին։

loading...

Կարդացեք նաև

«Ես գիրք եմ ստեղծում»

admin

1948 թվականի այս օրը ինքնասպան եղավ Արշիլ Գորկին

admin

Նոյեմբերի 4-11 կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրերը