Image default
Հոբելյարի անկյուն

Ռոբերտ Սահակյանցը այսօր կդառնար 62 տարեկան

Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950-ի օգոստոսի 30-ին, Բաքվում։ 1964-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։ 1970-ին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։ 1972–ին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սակակյանցին հեռացնում են համալսարանից: 1987-ին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2007-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։

Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսյորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։

Վախճանվել է 2009-ի սեպտեմբերի 24-ին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո։

loading...

Կարդացեք նաև

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

admin

Այսօր Անտուան դե Սենտ- Էքզյուպերիի 111 ամյակն է

Սուսի Միսակյան

Հռչակավոր անգլիացի փիլիսոփա, հոգեբան Հերբերտ Սփենսեր ի ծննդյան օրն է

admin